Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական արտադրության որոշ գյուղմթերքներ մրցակցային չեն ներմուծվողի համեմատ. գյուղնախարար

Վերադարձ լուրերի բաժին

20:19 , 10 Հունիս 2017

Հայաստանի գյուղմթերքի շուկան ազատ է, սակայն դա չի նշանակում, որ Հայաստան պետք է մտնի ցանկացած ճանապարհներով ցանկացած որակի ապրանք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա կարծիքով` եթե ամեն ինչ օրենքի և մեր շուկայական հարաբերությունների սահմաններում են արվում, ապա խնդիրներ չկան:

«Մեր արտադրանքը ներմուծվող որոշ ապրանքների համեմատ մրցակցային չէ: Ցանկացած մթերքի համար կարող ենք լինել ավելի արդյունավետ: Պարզապես պետք է հասկանալ, թե որոնք են մեր թույլ կողմերը»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով գյուղմթերքի իրացման գործընթացներին, Առաքելյանը նշեց, որ կան աճեցման համար նախատեսված նոր տեխնոլոգիաների խնդիրներ: Նրա խոսքով` կառավարություն է ներկայացվել կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծրագիրը, որը թույլ կտա նվազեցնել ջրի ծախսը և բարձրացնել բերքատվության ծավալն ու որակը: «Սկսել ենք գյուղտեխնիկայի համար նախատեսված երկու ծրագրերը, որոնք նույնպես թույլ կտան բարձրացնել բերքի որակն ու քանակը: Կան նաև սերմերի որակների խնդիրներ և այլն: Արդյունքում վերամշակողը միևնույնն է կգնի այն, ինչ վաճառում են: Հավատացեք, շուկան կա, խնդիրն այդ ամենը կոնսոլիդացնելն է և ավելի մեծ ծավալով աճեցնել կարողանալը»,- ասել է Առաքելյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բիթքոյնի գինը փլուզվում է. Independent

Կրիպտոարժույթները վերջին օրերին ազատ անկման մեջ են

Մարքեթինգի հայկական ակումբն ու Ակտուալ Քոմփանի ընկերությունն այսօր ներկայացրել են Actual Co հարթակը

Actual Co հարթակը կնպաստի հայկական թվային պրոդուկտների արտահանման գործընթացին

«Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես էլ ձեզ ասում եմ՝ սարսափելի չէ». Կարեն Կարապետյան

«Հարցը տալիս միանգամից գնահատական եք տալիս՝ անկանխատեսելի, անկառավարելի գնաճ… Ամեն ինչը համեմատության մեջ է