Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական արտադրության կոշիկը մոսկովյան միջազգային ցուցահանդեսում է (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

13:02 , 14 Մարտ 2018

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 8 ձեռնարկություն աշխարհի ավելի քան 1000 ապրանքանիշերի շարքում մարտի 13-16-ը Մոսկվայում մասնակցում է «Mosshoes 2018» կոշիկի և կաշվե աքսեսուարների մասնագիտացված ցուցահանդեսին։

«Mosshoes» միջազգային ցուցահանդեսն այս տարի 75-րդ անգամ համախմբել է արտադրողների աշխարհի 30 երկրից, սպասվում է ավելի քան 15 000 միջին և խոշոր գնորդների, մատակարարների այցելություն։ Միասնական տաղավարում հայկական ընկերությունները միջազգային գնորդներին են ներկայացնում բնական և փոխարինող կաշվե կոշիկներ, պայուսակներ, աքսեսուարներ և այլ արտադրատեսակներ։

shoes2

Նախորդ տարի գարնանը և աշնանը կայացած «Mosshoes» էքսպոների արդյունքում հայկական 18 ընկերություն կնքել են շուրջ 682 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր։

««Mosshoes»-ը Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաշվե իրերի խոշորագույն ցուցահանդեսներից է։ 4 օր հայ արտադրողները հնարավորություն ունեն ներկայացնելու, բանակցելու տասնյակ մատակարարների հետ, պայմանագրեր կնքելու, գործարար կապեր հաստատելու, հետևելու միջազգային միտումներին և, որպես արդյունք, ավելացնելու արտահանման ծավալները»,- նշել է ՀԶՀ Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

shoes3

Ցուցահանդեսին այս տարի ներկայացված են «Սիմոնա», «Բաբիննի», «Կ&Կ շուզ», «ԷլԿաԷռ», «Լունա», «Էլմա», «Կրիստի» և «Բեբետա» ապրանքանիշերը։ Հայաստանի զարգացման հիմնադրամը միջազգային էքսպոյին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել է արտահանման խթանման ՀՀ կառավարության քաղաքականության շրջանակում։

shoes4

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

InecoPay. Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում

InecoPay վճարային լուծումը բրիտանական «Global Business Outlook» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա Լավագույն Նորարարական վճարային լուծում»

Տարոն Աճեմօղլուի գիրքը հայերենով մեկ շաբաթից վաճառքում կլինի

Երեկ լույս է տեսել Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողվում պետությունները»-ի (Why Nations Fail) ազդօրինակը։ Գիրքը հայերեն լեզվով է ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել