Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական արտադրանքի որակի վերահսկողության և շուկայավարման բարելավումը պարտադիր են միջազգային շուկաներում մրցակցելու համար

Վերադարձ լուրերի բաժին

18:48 , 05 Հունիս 2019

Հայ-ճապոնական «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում – փուլ 2»  ծրագիրն ամփոփել է արդյունքները: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց ծրագրի համակարգող Գառնիկ Մանուկյանը: Ըստ նրա՝ ծրագիրն իրականացվել է երեք տարի ժամկետով, 2016 թ. հունիսից 2019թ. հուլիս: Այն հաջորդել է «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» ծրագրին՝ որպես Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և Հայաստանի «Փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) միջև իրականացվող ճապոնական տեխնիկական համագործակցության ծրագիր:

Ծրագրի նպատակներից մեկը եղել է այն, որ ՓՄՁ ԶԱԿ-ը կիրառի խորացված «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» (ՄԳՄԱ) մեթոդը ներքին և միջազգային շուկաներում տեղական ՓՄՁ-ների մրցունակության բարձրացման նպատակով, ինչը բերում է տեղական տնտեսական զարգացման: Ծրագրի բաղադրիչները և կառուցվածքը ներկայացված են Պատկեր 1-ում:

graph_JICA

Պատկեր 1. Ծրագրի իրականացման գործընթացը

«Անցած 3 տարվա ընթացքում Ծրագիրը ստեղծել է Խորացված ՄԳՄԱ մեթոդը՝ օգտագործելով Ծրագրի առաջին փուլի արդյունքները և մշակելով նոր կրթական նյութեր: Մենք իրականացրել ենք դասընթացավարների դասընթացներ ՓՄՁ ԶԱԿ-ի 21 աշխատակցի և գործարար զարգացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների 24  ներկայացուցչի համար, որպեսզի նրանք կարողանան կիրառել խորացված ՄԳՄԱ մեթոդը տեղական ՓՄՁ-ների համար»,- նշեց Մանուկյանը: Նա տեղեկացրեց, որ դասընթացավարները խորացված ՄԳՄԱ մեթոդը ներկայացրել են ձեռնարկատերերին՝ 160 մասնակից Ծրագրի իրականացրած դասընթացներին  և 640 մասնակից այլ դոնորների ֆինանսավորած դասընթացների: 134 ՓՄՁ մեթոդը կիրառում է իրենց բիզնես գործառնություններն ուժեղացնելու նպատակով:

Գառնիկ Մանուկյան

Ծրագրի ընթացքում ընտրված ՓՄՁ-ները մասնակցել են միջազգային առևտրային ցուցահանդեսների: ՓՄՁ ԶԱԿ աշխատակիցներն աջակցել են նրանց՝ ավելի լավ առաջմղման և բիզնես համապատասխանության հանդիպումների համար: «Մասնակցությունից հետո ՓՄՁ-ները շարունակում են ստեղծել և բարելավել ապրանքները, բանակցել գնորդների հետ և որոշել նոր արտաքին շուկաներ՝ այլ առևտրային ցուցահանդեսներին մասնակցելու միջոցով: Ի հավելումն, ՓՄՁ ԶԱԿ-ն այս փորձը կիրառել է նաև այլ առևտրային ցուցահանդեսների համար: Ընդհանուր առմամբ, մեթոդի կիրառմամբ 83 ՓՄՁ ստացել է արտահանման խթանման աջակցություն»,- ընդգծեց Գառնիկ Մանուկյանը:

Փորձագետի խոսքով՝ խորացված ՄԳՄԱ մեթոդի կիրառմամբ տեղական զբոսաշրջությանը զարգացվում է սկսնակների և տեղական զբոսաշրջային բիզնեսների բարելավման խթանման, ու նոր զբոսաշրջային պրոդուկտների մշակման միջոցով, որոնք նպաստում են արտասահմանյան զբոսաշրջիկների կողմից տեղական բիզնեսների արտադրանքի և ծառայությունների օգտագործմանը: Որպես արդյունք՝ ճապոնական շուկային ներկայացվել են 20 նոր ստեղծված զբոսաշրջային պրոդուկտներ: Ի հավելումն, իրականացվել է նաև դասընթաց հյուրատների ծառայությունների բարելավման վերաբերյալ:

Շուկայավարման հարթակները, որոնք ստեղծվել էին Ծրագրի առաջին փուլի ընթացքում, որպես տեղական ապրանքների առաջմղման խթանման միջոց՝ արտացոլելով սպառողների կարծիքները, շարունակում են օգտագործվել: Մշակվել են շուկայավարման հարթակների նոր տեսակներ: Ծրագիրը համակարգել է երեք միջազգային ցուցահանդեսներին մասնակցություն, որպեսզի ՓՄՁ-ները կարողանան ստեղծել և բարելավել իրենց արտադրանքը՝ հաշվի առնելով թիրախային շուկայի հաճախորդների կարծիքները: ՓՄՁ ԶԱԿ-ը, ԵՄ աջակցությամբ սկսել է Լոռու մարզում ճամփեզրյա կայանի կառուցումը, որը ենթադրվում է, որ տեղական ՓՄՁ-ներին հնարավորություն կտա վաճառել իրենց արտադրանքը և ներկայացնել տեղական զբոսաշրջային ծառայությունները: Ծրագիրը տրամադրել է տեխնիկական աջակցություն կայանի գործարկման ձեռնարկի մշակմանը: Նման կայանի փորձն ընդօրինակվել է Ճապոնիայից:

«ՓՄՁ ԶԱԿ-ն ամրապնդել է տեղական ՓՄՁ-ների մշտադիտարկման մեխանիզմը  և հավաքել տեղական ՓՄՁ-ների դրական փորձը: Դրանցից մի քանիսը ներկայացված են «ՄԳՄԱ հաջողության պատմություններ» նյութում»,- b4b.am-ի հետ զրույցում նշեց Գառնիկ Մանուկյանը:

JICA-Products

Պատկեր 2. Խորացված ՄԳՄԱ մեթոդիկիրառմամբ նոր ստեղծված մի քանի արտադրանքի օրինակներ

Ծրագրի իրականացման ընթացքում քաղված դասերից Գառնիկ Մանուկյանն առանձնացրեց հետևյալը՝ որակի վերահսկողության և շուկայավարման բարելավումը պարտադիր են միջազգային շուկաներում մրցակցելու համար, միջազգային առևտրային ցուցահանդեսներին մասնակցությունն արդյունավետ է, եթե այն զուգակցվում է ցուցադրողների կարողությունների զարգացման ծրագրով, տեղական զբոսաշրջության զարգացումն արտադրության զարգացման հետ համատեղ արդյունավետ է սիներգիկ ազդեցություն ստանալու համար և, ի վերջո, շուկայավարման հարթակի շարունակական զարգացումն օգտակար է տեղական ՓՄՁ-ների համար:

Ծրագրի ճապոնացի փորձագետները նաև մշակել են խորհուրդների ցանկ, ըստ որի կարիք կա ուժեղացնելու ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների և գործարար զարգացման ծառայություններ մատուցողների կարողությունները, ամրապնդելու տեղական ՓՄՁ-ների սեփականության զգացումը իրենց իսկ զարգացման նկատմամբ, արտահանման խթանման շարունակական աջակցություն ՝ թիրախային շուկաների ընտրությամբ և արագացնելու տեղական ապրանքների զարգացման և ներքին զբոսաշրջության առաջմղման ինտեգրումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Կառավարության հռչակած առաջնահերթությունների գծով Կոտայքի մարզում զարգացում կա»,- վարչապետ

Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Արմավիրցի գործարարը թղթի թափոններից ջերմոցների համար բաժակներ է արտադրում

Խաչատուր Սարգսյանն արդեն սկսել է սածիլների համար էկոբաժակների արտադրությունը: մնում է լուծել ՀԴՄ ունենալու հարցն ու դուրս գալ շուկա: