Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական առաջին էլեկտրական մեքենան. ինքնարժեքը` 5 հազար ԱՄՆ դոլար (տեսանյութ). Armtimes.com

Վերադարձ լուրերի բաժին

17:26 , 29 Սեպտեմբեր 2017

Հայաստանում առաջին անգամ էլեկտրական շարժիչով մեքենա է արտադրվել: Իր փոքր խմբի հետ այն նախագծել եւ ստեղծել է անհատ ձեռներեց, մասնագիտությամբ ինժեներ Դավիթ Գեւորգյանը: Երեւանի Մերգելյան գիտահետազոտական ինստիտուտում այսօր բացված էքսպոյի ժամանակ armtimes.com-ը զրուցել է հայկական առաջին էլեկտրական ավտոմեքենայի ստեղծողի հետ: Դավիթ Գրիգորյանը պատմեց, որ ստեղծված մեքենան ինքն արդեն երկու տարի է վարում է Երեւանում:

Էլեկտրական մեքենան ստեղծվել է սովորական մեքենայի կառուցվածքի վրա, որը սակայն, աշխատում է միայն էլեկտրականությամբ: Որոշ հանգույցներ ներմուծվել են, որոշները՝ Հայաստանում են պատրաստվել: Օրինակ լիցքավորման համակարգը, արգելակման համակարգի որոշ հանգույցներ Հայաստանում են արտադրվել, իսկ մարտկոցներն ու շարժիչը ներմուծվել են: Էլեկտրական ավտոմեքենան հավաքվել է 4-ից 6 ամսում՝ չհաշված դետալների ներմուծման ժամանակահատվածը:

«Կոնկրետ այս մեքենան վաճառքի ենթակա չի, բայց նպատակն այն է, որ կազմակերպվի այս մեքենայի արտադրությունը: Մեքենայի ինքնարժեքը կարող եմ ասել՝ մոտ 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ մեքենայի գինը: Ես անհատ ձեռնարկատեր եմ, ունեմ խումբ, ես ինժեներ-էլեկտրիկ եմ, ունեմ մեխանիկներ եւ եւս մի քանի ինժեներ, մենք այդ խմբով հավաքել ենք: Միայն էլեկտրիկ-ինժեները չէր կարող պատրաստել այն»,- ասել է Դավիթ Գեւորգյանը՝ նշելով, որ այս մեքենայի առանձնահատկությունն այն է, որ մեքենան զրոյից չի պատրաստվել, այլ պատրաստի մեքենայի բազայի վրա է հավաքվել:

Տեքստի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է Պաշտպանության նախարարությունում

Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է Պաշտպանության նախարարությունում:

2017թ. ՀՀ արտաքին առևտրի ծավալը  283 մլն դոլարով պակաս է նախկինում հրապարակված ցուցանիշից. ԱՎԾ-ն հրապարակել է ճշգրտված տվյալները

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. ՀՀ արտաքին առևտրի ճշգրտված տվյալները՝ ըստ հիմնական գործընկեր երկրների։

Մայիս ամսվա հարկերի հավաքագրումը գերակատարվել է 2%-ով. Դավիթ Անանյան

Փաստացի հարկային մուտքերը 2%-ով գերազանցել են լավատեսական սցենարը