Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և ՎԶԵԲ-ի միջև նոր պայմանագիր է կնքվել

Վերադարձ լուրերի բաժին

17:57 , 23 Մարտ 2018

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ «Արևելյան Գործընկերության Կանայք Բիզնեսում Վարկավորման Ծրագրի» շրջանակներում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և ՎԶԵԲ միջև սույն թվականի մարտի 22-ին կնքվեց 5 տարի ժամկետով 2մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Վարկային Պայմանագիր, որի միջոցներն ուղղվելու են կանանց ղեկավարությամբ կամ մասնակցությամբ գործող ՀՀ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանն ու զարգացմանը:

Սույն ծրագրով Բանկը հանդես կգա նոր՝ կին գործարարի պահանջմունքներին առավել համապատասխան փաթեթային առաջարկով՝ մշակված ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող տեխնիկական աջակցությության շրջանակներում որպես խորհրդատու հանդես եկող արհեստավարժ թիմի և Բանկի մասնագետների կողմից իրականացրած ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում:

«Այս ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն ներգրավել նոր ֆինանսական միջոցներ, այլև գրագետ կառավարել կին գործարարների վարկավորման հնարավորությունները՝ մշտապես փոփոխվող շուկայում կատարելագործելով գործընթացի ողջ ցիկլը և առաջարկելով արդիական, սեգմենտավորված պրոդուկտներ», – ասված է Բանկի հաղորդագրությունում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: