Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի «Քո ընտրություն»-ը վարկային գծի նոր առաջարկը Բանկի կենսաթոշակային քարտապաններին

Վերադարձ լուրերի բաժին

17:14 , 07 Ապրիլ 2017

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը ներկայացնում է «Քո ընտրություն»-ը վարկային գծի նոր առաջարկ նաև Բանկի կենսաթոշակային քարտապանների համար: Վարկը տրամադրվում է տարեկան 17% տարեկան տոկոսադրույքով մինչև 18 ամիս ժամանակահատվածով:

Մինչև 63 տարեկան կենսաթոշակառուներին տրամադրվում է մինչև 300.000 ՀՀ դրամ, իսկ 63-70 տարեկան կենսաթոշակառուներին` մինչև 200.000 ՀՀ դրամ: Վարկիային գիծը ստանալու անհրաժեշտ պայման է այլ անձի երաշխավորությունը:

Կենսաթոշակային քարտերը լինում են ԱրՔա տեսակի, տրամադրվում են լիովին անվճար, կանխիկացումը և´ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի բանկոմատներից, և´ մասնաճյուղերից անվճար է: Ավելին, հարկ չէ կանգնել հերթերում առաջին օրն իսկ կենսաթոշակը ստանալու համար. Բանկը իր միջոցներից յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը փոխանցում է կենսաթոշակը քարտին, որի մասին էլ տեղեկացնում է անվճար SMS հաղորդագրության միջոցով:

Իսկ Ամանորի առթիվ յուրաքանչյուր տարի Բանկը անակնկալ նվերներ է մատուցում պատահականության սկզբունքով ընտրված կենսաթոշակային քարտերից օգտվող կենսաթոշակառուներին` նրանց քարտային հաշիվներին փոխանցելով վերջին ամսվա ստացած կենսաթոշակի չափով գումար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչով է պայմանավորված Յունիբանկի հաջողությունը մանրածախ վարկավորման շուկայում

2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը գերազանցեց 983.5 մլրդ դրամը

«Քայլ արա, ընտրիր Հայաատանը». Կոշիկի, տեսքտիլ և կաշվե արտադրանքի 40 տոկոսն արտահանվում է Եվրամիություն (տեսանյութ)

Բիզնես Արմենիան հրապարակել է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչություններն ու արտադրական ներուժը ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որը ներառում է նաև ոլորտի ցուցանիշերը։

Վարկավորման ծավալներն աճել են. դրամով վարկերը գերազանցել են 1 տրլն դրամի շեմը

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2018 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրլն 852.4 մլրդ դրամ