Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի պարտատոմսերը կշրջանառեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

Վերադարձ լուրերի բաժին

10:20 , 18 Հունվար 2018

2018 թվականի հունվարի 16-ին «Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ 2,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը (HEZBB3) ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` ընդգրկելով երկրորդային Bbond ցուցակում, իսկ բանկի 100,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերի մեկ այլ թողարկում (HEZBB2) թույլատրվել է առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի Cbond ազատ շուկայում:

Ընկերության HEZBB3 հապավմամբ պարտատոմսերը (ISIN – AMHEZBB23ER4) ներառում են 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.75% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով, իսկ HEZBB2 հապավմամբ պարտատոմսերը (ISIN – AMHEZBB22ER6)` 10,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 12% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերը թույլատրվել են նաև հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

Պարտատոմսերի շուկա ստեղծող (մարքեթ մեյքեր) է հանդիսանալու «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ն, որն ապահովելու է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումները:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույալտրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են www.nasdaqomx.am կայքի «Ֆինանսական գործիքներ» բաժնում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: