Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը մասնակցել է Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկի (ՎԶԵԲ) կողմից կազմակերպված առևտրի ֆինանսավորման ֆորումին

Վերադարձ լուրերի բաժին

11:17 , 03 Հոկտեմբեր 2017

Օրերս Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում  տեղի ունեցավ միջազգային ֆինանսական ոլորտի առաջատարներից մեկի՝ Եվրոպայի  զարգացման և վերակառուցման բանկի կողմից կազմակերպված ֆորումը:

Երկօրյա քննարկման հիմնական թեմաներն էին՝ ՎԶԵԲ գործունեության երկրներում առևտրի ֆինանսավորման զարգացումը, առևտրի թվայնացման էվոլյուցիան և զարգացման միջազգային տենդենցները:

Ֆորումի ընթացքում իրենց  խոսքով հանդես եկան Ավստրիական դաշնային ֆինանսների նախարարության գլխավոր տնօրեն Հարալդ Վագլեյնը, ՎԶԵԲ Ֆինանսական հաստատությունների տնօրեն Ալեքսնադր Սավելյեվը, Ավստրիայի Ռայֆայզեն բանկի փոխնախագահ Կլեմենս Բրեուեռը և Դեսպան Վանեսսա Շիհը:

Ֆորումին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը ներկայացրել է Միջազգային և զարգացման գծով տնօրենի տեղակալ Աստղիկ Մանրիկյանը:

Աստղիկ Մանրիկյանն իր խոսքում նշեց. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը կարևորելով միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը, մշտապես փորձում է նմանատիպ հանդիպումներին ունենալ իր մասնակցությունն ու փոքրիկ ներդրումը: Մենք վստահ ենք, որ ակտիվ քննարկումների ֆորմատով անցկացվող հանդիպումները հնարավորություն են տալիս բարձրաձայնելու ոլորտի մարտահրավերները և ճիշտ գնահատելու ոլորտի զարգացման հեռանկարները: Սա մեծ հնարավորություն է նոր գործարար հարաբերությունների ստեղծման ու ամրապնդման, ինչպես նաև տարբեր երկրների փորձի փոխանակման համար»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները

Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները:

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզի խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան

Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում:

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը

Փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է: