Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը գործարկում է նոր սպառողական՝ «Արևային» վարկ

Վերադարձ լուրերի բաժին

19:56 , 13 Նոյեմբեր 2017

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ներկայացնում է նոր վարկատեսակ՝ «Արևային» վարկ:

«Այս վարկատեսակը հնարավություն կտա կրճատելու մեր հաճախորդների գազի և էլեկտրաէներգիայի ամսական ծախսերը ընդհուպ մինչև 95%: Վարկի շնորհիվ հաճախորդը կարող է ձեռք բերել արևային ջրատաքացուցիչ և արևային էլեկտրակայան (ֆոտովոլտային կայան)», – նշել է Բանկի վարկային պրոդուկտների զարգացման և վաճառքի բաժնի ղեկավարը:

Արևային ջրատաքացուցիչը՝

– արդյունավետ է ՝ ջուրը տաքացնում է մինչև եռման աստիճան,
– դիմացկուն է՝ չի վնասվում անգամ 3 սմ-ոց կարկտի ուղիղ հարվածից,
– պարզ է և չի պահանջում հատուկ սպասարկում,
– անվտանգ է ՝ զերծ է գազի ջրատաքացուցիչներին բնորոշ վտանգներից ՝ օրինակ գազի արտահոսքից,
– երկարակյաց է՝ ծառայում է ավելի քան 20 տարի,

Արևային (ֆոտովոլտային) էլեկտրակայանը՝

– չի պահանջում տան ցանցի փոփոխություններ, միայն տեղադրվում է լրացուցիչ հաշվիչ,
– 6-7 մ.ք տարածք զբաղեցնելով ապահովում է 1կՎտ հզորություն,
– երկարակյաց է՝ ծառայում է ավելի քան 25 տարի,

Բանկում նշել են նաև, որ այս վարկատեսակը հնարավորություն է տալիս ռեսուրսների կրճատմանը զուգընթաց բարձրացնել մարդու կյանքի որակը՝
1. սարքերը ապահովում են էներգետիկ անկախություն և էներգակիրների թանկացման ռիսկի կրճատում,
2. էկոլոգիապես մաքուր են և անվնաս մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի համար,
3. հասանելի են և ունեն հետգնման կարճ ժամանակահատված:

«Արևային» վարկերը տրամադրվում են տարեկան 9% տոկոս տոկոսադրույքով, 60 ամիս մարման ժամկետով, առանց կանխավճարի և առնվազն 1 անձի երաշխավորությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

Սեպտեմբերին արտահանումը նվազել է, ներմուծումը՝ աճել

Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 3.6%-ով և կազմել 583.5 մլն դոլար։

NASDAQ OMX Armenia-ի  կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում 2017» մրցանակը