Invalid username or password
Այսօր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը ամփոփեց 2016թ-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ-ի մարտի 1-ը իրականացվող ակցիայի արդյունքները: Նշված ժամանակահատվածում Բանկի կողմից սպասարկվող բոլոր վճարային համակարգերի միջոցով ամենաշատ քանակով գումարներ փոխանցած և ստացած ֆիզիկական անձանց համար խաղարկվեցին հայրենական արտադրության 3 Արմֆոն/ArmPhone սմարթֆոն: Ընտրությունն իրականացվեց պատահականության սկզբունքով Բանկի Գլխամասային գրասենյակում` ամենաշատ քանակով գործարքներ իրականացրած հաճախորդների շրջանում:
Նշենք, որ նման ակցիաներ կազմակերպվում են պարբերաբար:
Բանկում մինչև ապրիլի 7-ը գարնանային միամսյակի առթիվ կանանց բոլոր քարտերը տրամադրվում են 50% զեղչով:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը չի մոռանում տղամարդկանց մասին` հատուկ նվերներ և անակնկալներ մատուցելով նաև նրանց: Բանկի «Քո Ընտրությունը» վարկային գծերից օգտվող յուրաքանչյուր 10-րդ տղամարդ հաճախորդ կստանա անվճար քարտ (ArCa Classic, MasterCard Standard, MasterCard Gold, Visa Classic, Visa Gold): Վերոնշյալ վարկային գծերից օգտվող և պատահականության սկզբունքով ընտրված հաճախորդներին սպասվում են անակնկալներ:
Դիտումներ 1671
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ:
Ամփոփելով՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները՝ լրամշակել նախագիծը և ներկայացնել կառավարության հաստատմանը:
Ակցիայի շրջանակներում կգործեն նաև զեղչեր Visa քարտերի տարեկան սպասարկման վճարների գծով: