Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և բելգիական INCOFIN CVBA ներդրումային ընկերությունը 10 մլն.ԱՄն դոլարի պայմանագիր են կնքել

Վերադարձ լուրերի բաժին

12:36 , 17 Նոյեմբեր 2017

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և բելգիական INCOFIN CVBA ներդրումային ընկերությունը օրերս կնքեցին թվով երկրորդ վարկային պայմանագիրը՝ 10 մլն. ԱՄՆ դոլար գումարի չափով: Ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության խթանմանը:

Բանկի՝ միջազգային և զարգացման գծով տնօրենի տեղակալ Աստղիկ Մանրիկյանն իր խոսքում նշեց. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և INCOFIN CVBA ներդրումային ընկերության միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2016 թվականին, երբ կնքվեց առաջին վարկային պայմանագիրը: Երկրորդ՝ ավելի մեծ գումարի չափով և ավելի երկարաժամկետ վարկի ներգրավումը վկայում է մեր միջև փոխվստահության և ամուր գործարար հարաբերությունների մասին»:

Նշենք, որ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հանդիսանում է հայաստանյան այն բանկերից, որն ունի առաջնակարգ միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության բազմամյա փորձ:

Հիշեցնենք, որ 2016թ-ին Բանկը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ 39 մլն. ԱՄՆ դոլար: Ներգրաված միջոցներն ուղղվել են բանկի՝ միկրո և փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև առևտրի խթանման ֆինանսավորմանը: Իսկ 2017թ. սկզբից առ այսօր

Բանկը նույն նպատակների համար միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ 26 մլն. ԱՄՆ դոլար և դեռ նախատեսում է մինչ տարեվերջ կնքել ևս 12 մլն. ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային պայմանագրեր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Գևորգ Աճեմյանը պաշտոնանկ է արվել «Աշտարակ կաթ»-ի թեմայի պատճառով

Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ պաշտոնյան սպառնացել էր հակառակ դեպքում գործին խառնել ԱԱԾ-ին։

Կա հրահանգ, որ ՓՄՁ-ների հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել