Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ի հերթական անակնկալ նվերները կենսաթոշակառուներին

Վերադարձ լուրերի բաժին

11:23 , 27 Դեկտեմբեր 2017

 

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն Ամանորի կապակցությամբ իր հերթական անակնկալ նվերներն է մատուցում բանկի կենսաթոշակային քարտերից օգտվող կենսաթոշակառուներին:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, առաջնորդվելով իր հաճախորդներին բարձրորակ սպասարկում ապահովելու քաղաքականությամբ և շարունակական անակնկալներ մատուցելու ավանդույթով, Ամանորի առթիվ իր հերթական անակնկալ նվերներն է մատուցում բանկի կենսաթոշակային քարտերից օգտվող կենսաթոշակառուներին:

Ս.թ. Դեկտեմբերի 26-ին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Սևան և Գավառ Մասնաճյուղերի կենսաթոշակային քարտերից օգտվող կենսաթոշակառուներից պատահականության սկզբունքով ընտրված կենսաթոշակառուներին տրվեցին Ամանորյա նվերներ` նրանց քարտային հաշիվներին փոխանցելով վերջին ամսվա ստացած կենսաթոշակի չափով գումարներ:

Կենսաթոշակառուների համար իրենց միջոցները ստանալու և պահպանելու առավել անվտանգ և հարմարավետ տարբերակ է հանդիսանում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ պլաստիկ քարտերի և բանկային հաշիվների միջոցով սպասարկումը:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Միքայել Մարգարյանը նշեց. «Կենսաթոշակային քարտերի առավելություններից են` քարտի անվճար տրամադրումը, յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը կենսաթոշակի գումարը ստանալու հնարավորության ընձեռումը, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բանկոմատներից և POS տերմինալներից գումարների անվճար կանխիկացումը, ինչպես նաև մի շարք առևտրի և սպասարկման կետերում զեղչային արտոնությունները»:

Մշակված տեխնոլոգիական և ծրագրային լուծումների շնորհիվ, մասնաճյուղային լայն ցանցի առկայության պայմաններում, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն այսօր ապահովում է պլաստիկ քարտերի և բանկային հաշիվների միջոցով կենսաթոշակառուների սպասարկման առավելագույն արագություն ու բարձր որակ և առաջնային դիրք է գրավում Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման ոլորտում:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, հավաստիացնում է, որ իր կողմից մատուցվող անակնկալները լինելու են շարունակական»,- հավելեց Միքայել Մարգարյանը:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն այսօր ունի լայն մասնաճյուղային ցանց, որը բաղկացած է 49 մասնաճյուղից, որոնցից 26-ը գտնվում են Երևանում, 22-ը՝ ՀՀ մարզերում, 1-ը՝ ԼՂՀ-ում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: