Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայէկոնոմբանկի «Երևան» մասնաճյուղում գործարկվեց պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ

Վերադարձ լուրերի բաժին

14:23 , 29 Մարտ 2017

Երեկ  ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի ԵՐԵՎԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ-ը (Շենգավիթ վարչական շրջան, Սմբատ զորավարի 11/1) համալրեց ՀՀ պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը:

Սկիզբն ազդարարվեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի ԵՐԵՎԱՆ մասնաճյուղում, որին ներկա էին ինչպես ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի Գործադիր տնօրեն Ա. Գալստյանը, այնպես էլ ՀՀ Արդարադատության նախարար Ա. Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձիք:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի Գործադիր տնօրեն Ա. Գալստյանը իր խոսքում նշեց, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը մշտապես համալրում է Բանկում գործող ծառայությունների ցանկը և հետևողականորեն բարելավում հաճախորդների սպասարկման գործընթացը, որի վառ ապացույցն է նաև այս գործառույթների ներդրումը Բանկում:

Արդարադատության նախարարը կարևորել է հերթական գրասենյակի գործարկումը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ում և նշել, որ պետական մարմինների կողմից մատուցվող մոտ 70 պետական ծառայություն հնարավոր է ստանալ նաև միասնական այս գրասենյակում: ««Երևան» տոնավաճառում գործող այս գրասենյակը կարևորում եմ նաև գտնվելու վայրի տեսանկյունից, որտեղ մարդկանց շարժը շատ է ու քաղաքացին կարող է իրեն անհրաժեշտ տեղեկանքը ստանալ այստեղից՝ առանց լրացուցիչ ռեսուրս կամ ժամանակ վատնելու»,-նշել է Արփինե Հովհաննիսյանը:

Այսուհետ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի մասնաճյուղերում հաճախորդները հնարավորություն կունենան իրականացնելու պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի հետևյալ գործառույթները` դատվածության և հետախուզման առկայության մասին, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքների տրամադրում, իրավաբանական անձի և Ա/Ձ գրանցում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում, գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և այլ գործառույթներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սյունիքի նախկին մարզպետը պետբյուջեին վճարել է 172.4 մլն դրամ և հայտնվել խոշոր հարկատուների ցանկում

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկի 391-րդ հորիզոնականում հայտնվել է Վահե Հակոբյանի անունը

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

ՀՀ տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել. ՍԱՊԾ

Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ