Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայէկոնոմբանկը» քննարկում է ևս մեկ բանկ իրեն միավորելու հարցը

Վերադարձ լուրերի բաժին

16:03 , 09 Փետրվար 2016

«Հայէկոնոմբանկն» արդեն իսկ իրականացրել է և շարունակում է իրականացնել ՀՀ ԿԲ նորմատիվային կապիտալի 30.0 մլրդ դրամ նվազագույն շեմի պահանջին համապատասխանեցման քայլեր, մասնավորապես՝ 2015թ.-ին բանկն իր հիմնական բաժնետերերից ներգրավեց 4.5 մլրդ ՀՀ դրամ երկարաժամկետ ստորադաս փոխառություն, որը նորմատիվային կապիտալի տարր է հանդիսանում: Այս մասին B4B.am-ին տեղեկացրին բանկի լրատվական ծառայությունից։

30.12.15թ.-ին ավարտվեց բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը, որի արդյունքում բանկի կապիտալը մինչև սույն թվականի մարտ ամսվա ավարտը կավելանա ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամով իսկ բաժնետերերի քանակը՝ մոտ 1,600-ով՝ հասնելով մոտ 3,200-ի:

«Հայէկոնոմբանկի» և «ԲՏԱ բանկ»-ի բանկի ղեկավարների միջև ստորագրվել է միացման մտադրությունների հուշագիր և մինչև մարտ ամսվա վերջ միացման հարցը կներկայացվի երկու բանկերի բաժնետերերի ժողովների հաստատմանը: «Հայէկոնոմբանկի»՝ որպես «պահպանվող» բանկի և «ԲՏԱ բանկ»-ի, որպես «միացող» բանկի միացման արդյունքում «Հայէկոնոմբանկի» կապիտալը կավելանա ավելի քան 5.0 մլրդ դրամով:

2016թ.-ին «Հայէկոնոմբանկը» նախատեսում է իրականացնել մոտ 10.0 մլրդ դրամ ծավալով բաժնետոմսերի նոր թողարկում և բաց բաժանորդագրություն: Միջազգային 4 կառույցներ ցանկություն են հայտնել բանկում մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ:

Ներկայումս քննարկվում է նաև ևս մեկ բանկ «Հայէկոնոմբանկին» միավորելու հարցը: Վերոնշյալի իրականացման արդյունքում «Հայէկոնոմբանկը» 2016թ.-ի ավարտին կունենա անհրաժեշտ մակարդակի նորմատիվային կապիտալ և կշարունակի ակտիվ մրցակցությունը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երբ կգան ներդրումները

«Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները, մեծ հավանականությամբ, վեր են ածվելու ներդրումային հոսքի…

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Կառավարության նիստը մեկնարկել է (ուղիղ)

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։