Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայէկոնոմբանկը շուտով կավարտի «Ապագայի բանկ» նախագիծը. Աստղիկ Մանրիկյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

11:22 , 08 Սեպտեմբեր 2017

Հարցազրույց ՀԱՅԷԿՈԲՈՆՈՄԲԱՆԿ-ի միջազգային և զարգացման գծով՝ գործադիր տնօրենի տեղակալ Աստղիկ Մանրիկյանի հետ

– Երկար տարիներ աշխատում եք ՀԱՅԷԿՈԲՈՆՈՄԲԱՆԿ-ում և ներկայումս էլ հանդիսանում եք բանկի միջազգային և զարգացման գծով գործադիր տնօրենի տեղակալը, ինչպե՞ս կգնահատեք միջազգային կառույցների հետ Բանկի ծավալած գործունեությունն ու Բանկի զարգացման գործում նրանց դերը:

– ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն իր ստեղծումից ի վեր մեծապես կարևորել է Բանկի զարգացման ճանապարհին միջազգային ֆինանսական կառույցների ակտիվ դերն ու աջակցությունը և իր ռազմավարության հորիզոնում է պահել նմանատիպ ինստիտուտների կողմից իրականացվող տարատեսակ ծրագրերին մասնակցությունը՝ ձևավորելով գործակցության համարժեք փորձ և հմտություն:

Դրա մասին է փաստում, ի դեպ, երկու օր առաջ Սինգապուրի Հանրապետությունում Ասիական Զարգացման Բանկի կողմից Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ մեր բանկին հերթական անգամ «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» տիտղոսի շնորհումը, որին Բանկն արժանանում է արդեն երրորդ տարին անընդմեջ:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա ըստ իս, Բանկի միջազգային ոլորտն ամենազգայուն և ամենօրյա հետևողականություն պահանջող ոլորտներից է, և ժամանակին համընթաց քայլելու համար մենք խորապես գնահատում ենք ինչպես առաջնակարգ միջազգային ֆինանսական կառույցների, այնպես էլ նորագույն տեխնոլոգիաները ներկայացնող հեղինակավոր ընկերությունների հետ ամուր գործակցության, նրանց փորձը ճիշտ օգտագործելու, և նրանց կողմից իրականացվող վերապատրաստման ծրագրերին շարունակաբար մասնակցելու գործոնը:

– Ապագայի ին՞չ պլաններ ունի ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը միջազգային կառույցների հետ աշխատանքում:

– Ինչպես նախորդող տարիներում, այս տարվա առաջին իսկ եռամսյակից բանկն ակտիվորեն ներգրավված է եղել տարբեր միջազգային կառույցների հետ երկխոսություններում, որի արդյունքները մենք կկարողանանք հանրությանը ներկայացնել մոտ ապագայում:

Առհասարակ, պահպանելով մեր ավանդական գործընկերների հետ սերտ գործակցության դրական դինամիկան` մենք միշտ բաց և պատրաստ ենք նոր հարաբերությունների, նոր առաջարկների, գաղափարների ու ծրագրերի քննարկման համար՝ նորամուծությունները համարելով զարգացման կարևորագույն նախապայման:

– Բացի միջազգային ծրագրերից, զարգացմանն ուղղված ի՞նչ նորություններով Բանկը կներկայանա այս տարվա վերջին եռամսյակում:

– Մինչև տարեվերջ բանկը նախատեսում է ավարտին հասցնել մի շարք կարևոր նախագծեր, ինչպիսիք են Mobile Banking ծառայությունը, Internet Banking-ի նոր թարմացված տարբերակը, CashBack ծառայության համալրված ցանկը՝ ավտոմատացման նոր լուծումներով և մի շարք նոր տեղական ու միջազգային վճարային համակարգերի ինտեգրման գործընթացները:

Կցանկանայի առանձնացնել նաև տարածքային ներկայացվածության ուղղությամբ տարեսկզբից Բանկի կողմից իրականացված լուրջ քայլերը նոր մասնաճյուղերի բացման առումով: Ընթացիկ տարվա մեջ մենք գրանցեցինք Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` թվով երկրորդ` «ԿՈՏԱՅՔ», Սյունիքի մարզի Կապան քաղաքում առաջին՝ «ԿԱՊԱՆ» և մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում առաջին՝ «ԴԱՎԹԱՇԵՆ» մասնաճյուղերի գործարկումները:

Շատ շուտով արդեն կավարտենք «Ապագայի բանկ» նախագիծը՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի
վրա բացելով գերժամանակակից, հասարակության պահանջներին բավարարող սարքավորումներով հագեցած և շուրջօրյա ավտոմատ սպասարկման հնարավորությամբ «ՆԱՆՈ» մասնաճյուղը:

Այսպիսով, ներկայացվածության ընդլայնմանը զուգահեռ, մենք լուծում ենք մարքեթինգային նոր ձեռագրով ներկայանալու, մատուցվող ծառայությունների օպտիմալացման, ինչպես նաև մասնաճյուղերի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը:

Մեր առաջիկա ծրագրերում անմասն չեն մնա նաև Բանկի ռիսկերի կառավարման կանխարգելիչ միջոցառումների, ներքին հսկողության պահանջների կատարման և բարելավման, ինչպես նաև կորպորատիվ կառավարման զարգացման և բանկի անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացմանը միտված՝ մեզ համար անչափ կարևոր քայլերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

 «Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է ավելի արագ աճի». Ալեքսանդր Աուզան

Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը հարցազրույցը՝ B4B.am-ին

ՏՏ + բժշկություն. Հայաստանցի պլաստիկ վիրաբույժը իր բջջային հավելվածն է ստեղծել

Բժիշկ Արշակյանի հաճախորդների կեսը գալիս են նրա անձնական բջջային հավելվածի միջոցով:

«Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը մեր առաջնահերթություններից է». Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը իրանական «Շարղ» օրաթերթին