Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայէկոնոմբանկը իր առաջին մասնաճյուղն է բացել Կապանում

Վերադարձ լուրերի բաժին

16:49 , 03 Հուլիս 2017

Այսօր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն իր հաճախորդների առջև բացեց Կապան քաղաքում իր առաջին մասնաճյուղի դռները: Հաճախորդները <<ԿԱՊԱՆ>> ՄԱՍՆԱՃՅՈւՂ-ի ծառայություններից կարող են օգտվել ժամը՝ 09:00-ից մինչև 18:00:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Ա. Գալստյանն իր խոսքում նշեց. «Նորաբաց մասնաճյուղը հագեցած է նորագույն մարքեթինգային լուծումներով և լուսավոր սրահներով:
Մասնաճյուղում մատուցվելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթը` ստեղծելով հաճախորդների համար հարմարավետ և արդյունավետ սպասարկման պայմաններ: Մենք աշխատում ենք հնարավորինս բարձրորակ և պրոֆեսիոնալ սպասարկում և ֆինանսական խորհրդատվություն ապահովել մեր մասնաճյուղերում, որպեսզի հաճախորդը հաճույքով այցելի Բանկ և ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանն ու խնդիրների լուծումը մեր աշխատակիցների կողմից»:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը, լինելով առաջին լիցենզավորված բանկը Հայաստանում, անդադար մշակում է զարգացմանն ուղղված նոր ծրագրեր, oրեցօր աշխատում է սպասարկման որակի բարելավման ուղղությամբ և հաջողությամբ հաղթահարում է ժամանակի մարտահրավերները:

«Մենք վստահ ենք, որ մեր քսանվեցամյա փորձը կծառայի Կապան քաղաքի բնակիչներին, իսկ մեր նոր գործարար հարաբերությունների ստեղծումը զարկ կտա քաղաքի տնտեսության զարգացմանը: Հավաստիացնում ենք, որ մեր հաճախորդներին շատ անակնկալներ են սպասվելու: Մասնաճյուղի բացման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում՝ մինչև 2017թ. Օգոստոսի 3-ը <<ԿԱՊԱՆ>> մասնաճյուղի բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել հետևյալ արտոնյալ պայմաններից.
– Ստանալ վարկեր Բանկում գործող տարեկան տոկոսադրույքից մինչև 2%-ով ավելի ցածր տոկոսադրույքով
– Ներդնել ավանդներ Բանկում գործող տոկոսադրույքից մինչև 1 % ավելի բարձր տարեկան տոկոսադրույքով
– Մինչև աշխատավարձի 10-ապատիկի չափով վարկերի և վարկային գծերի տրամադրում բոլոր գրանցված աշխատողներին
– Քարտերի տրամադրում 50%-ով ավելի ցածր տարեկան սպասարկման վարձով

Հետագայում ևս Բանկը հանդես է գալու նորանոր առաջարկներով ու մոտեցումներով և շարունակելու է շարժվել այս թվային դարաշրջանում բանկային համակարգի զարգացման բոլոր տենդենցներին զուգընթաց»,- նշեց Ա. Գալստյանը:

Բանկն այսօր արդեն ունի 49 մասնաճյուղ ողջ Հայաստանի տարածքում, որոնցից 25-ը՝ Երևանում, 23-ը՝ մարզերում և 1-ը՝ Արցախի Հանրապետությունում:
Նման քաղաքականությամբ Բանկը շարունակում է ծավալել զարգացմանը միտված իր գործունեությունը և ավելացնել իր մասնաճյուղերի քանակը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

939 մեքենա՝ 2039-ի փոխարեն. Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,- ասել է Վասակ Թարփոշյանը:

ՊԵԿ-ը 26.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային մուտքերը. 2017թ. տարեկան ցուցանիշները (գծապատկերներ)

2016 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված հարկերն ու տուրքերը ավելացել են 78.1 մլրդ դրամով