Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայէկոնոմբանկը ամփոփեց 2016թ. արդյունքները

Վերադարձ լուրերի բաժին

15:14 , 23 Հունիս 2017

2016թ.-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ համար նշանավորվեց կարևոր ձեռքբերումներով` բանկի խոշորացմամբ,  ցուցանիշների զգալի աճով, շուկայում դիրքի ամրապնդմամբ  և միջազգային գործընկերների հետ կապերի ընդլայնմամբ:

2016թ.-ի ընթացքում Բանկն ապահովեց ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույնը 30.0 մլրդ. ՀՀ դրամ նորմատիվային կապիտալի պահանջը` ի հաշիվ ԲՏԱ Բանկի միացման և բաժնետոմսերի նոր տեղաբաշխումների: Արդյունքում Բանկի կապիատալն աճեց մոտ 3 անգամ, իսկ բաժնետերերի քանակն ավելացավ մոտ 2,000-ով` հասնելով 3,350-ի: Այս մասին տեղեկացնում է բանկի լրատվական ծառայությունը։

Հաշվետու տարում Բանկը զգալի աճ արձանագրեց հիմնական ցուցանիշների գծով` Բանկի ակտիվներն աճեցին 34.9%-ով, հաճախորդներին տրված վարկերը`26.8%-ով, պարտավորությունները`27.0%-ով, իսկ Բանկի շահույթը` 31.4%-ով:

Ընդլայնվեց նաև Բանկի մասնաճյուղային ցանցը: Ներկայումս Երևան քաղաքում, ՀՀ մարզերում և Արցախում Բանկը ունի 49 մասնաճյուղ, որտեղ սպասարկվում է մոտ 159 հազար հաճախորդ:

Միջազգային ֆինանսավարկային շուկայում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ շարունակվում է դիտվել որպես հուսալի գործընկեր և կայուն զարգացող կազմակերպություն: 2016թ.-ի ընթացքում Բանկն էլ ավելի խորացրեց  համագործակցությունը  ավանդական գործընկերների` միջազգային ֆինանսական կառույցների հետ` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ, Գերմանահայկական հիմնադրամ, Միջազգային Ֆինանսական Կորպորացիա, Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկ, ԲլուՕրչարդ Գլոբալ Միկրոֆինանսավորման Հիմնադրամ, Սիմբիոտիքս, Ինքոֆին ներդրումային ընկերությունները և այլն:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ  Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը նշեց, որ 2016թ.-ը վստահաբար կարելի է որակել որպես ձեռքբերումների և վերելքի տարի, վստահեցնելով, որ  չեն բավարարվելու վերը նշած ձեռքբերումներով  և շարուակելու են մշակել զարգացմանը միտված նոր ծրագրեր:

Նշենք, որ այսօր կայացած բաժնետերերի տարեկան ժողովը որոշում կայացրեց բաժնետերերին շահաբաժիններ վճարելու վերաբերյալ, ինչը, Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի խոսքերով, վառ ապացույց է, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՈՒՄ կատարված ներդրումը բաժնետիրոջ համար կայուն եկամտի երաշխիք է:

2017թ.-ի հունիսի 21-ի դրությամբ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալը կազմում է ավելի քան 28.1 մլրդ. դրամ, նորմատիվային կապիտալը` ավելի քան 32.0 մլրդ. դրամ, ընդհանուր ակտիվները` 159.3 մլրդ. դրամ, վարկային ներդրումները` 93.1 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները` 33.8 մլրդ. դրամ, շահույթը` 334.8 մլն. դրամ: Բանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, ներառյալ Գլխավոր Գրասենյակը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Մի քանի միլիոն դոլարանոց հսկա Caterpillar-ներն արդեն Ամուլսարում են

Ընդհանուր տեխնիկայի արժողությունը 65 միլիոն դոլար է: Բեռնատարները բերվել են ԱՄՆ-ից, էքսկավատորը՝ Գերմանիայից: Ամեն ինչը բերվում է մաս-մաս, հետո այս մեքենաներն այստեղ հավաքվում է

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և բելգիական INCOFIN CVBA ներդրումային ընկերությունը 10 մլն.ԱՄն դոլարի պայմանագիր են կնքել

Ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության խթանմանը: