Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայէկոնոբանկը» կկատարի 30 մլրդ դրամ նորմատիվային կապիտալի պահանջը

Վերադարձ լուրերի բաժին

16:44 , 24 Հունիս 2016

Արդեն սկսվել է «Հայէկոնոմբանկի» բաժնետոմսերի 13-րդ տեղաբաշխումը, որը կավարտվի սեպտեմբերի վերջին: Այս տեղաբաշխումը և «ԲՏԱ Բանկի» միացումը թույլ կտա կատարել 2017թ.-ի հունվարից ուժի մեջ մտնող ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվային կապիտալի 30 մլրդ ՀՀ դրամի պահանջը: Այս մասին այսօր հայտարարել է բանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը։

Տեղաբաշխվող բաժնետոմսերի ընդհանուր ծավալը մոտ 5 մլրդ ՀՀ դրամ է, մեկ բաժնետոմսի արժեքը 14600 ՀՀ դրամ:

Ըստ Ս. Սուքիասյանի՝  բաժնետոմսերի նախորդ տեղաբաշխումը ցույց տվեց, որ առկա է «Հայէկոնոմբանկի» նկատմամբ վստահության աճ, քանզի նշյալ տեղաբաշխման արդյունքում բաժնետերերի քանակն ավելացավ մոտ 1600- ով: Ներկայումս բանկն արդեն ունի 3000-ից ավելի բաժնետեր:

«Բաժնետերերի քանակի ավելացման պատճառներից է նաև շահաբաժինների վճարման Բանկի քաղաքականությունը: Այսօրվա բաժնետերերի ժողովը որոշում է կայացրել 14% շահաբաժիններ վճարելու վերաբերյալ, ինչը վկայում է այն մասին, որ «Հայէկոնոմբանկում» կատարված ներդրումը հանդիսանում է կայուն եկամուտների երաշխիք»,- ասել է բանկի Խորհրդի նախագահը:

 

Պետք է իրատեսական ծրագրեր իրականացնել ռազմարդյունաբերության ոլորտում. վարչապետ

Առաջնահերթություն են համարվել կրթության համակարգի բարեփոխումները և ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համալրման ուղղությամբ աշխատանքները:

Կոնվերս բանկի Ստեփանակերտ մասնաճյուղը վերսկսում է աշխատանքը

Մասնաճյուղում հաճախորդներին համապարփակ ծառայություններ կմատուցվեն բնականոն ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9.30-ից մինչեւ 17.00-ը։