Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայերը՝ վրացական տուրիզմի առաջատարներ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

15:11 , 10 Սեպտեմբեր 2015

Ամառային սեզոնին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով Հայաստանը այս տարի բացարձակ առաջատար է։ Վրաստանի զբոսաշրջության դեպարտամենտի տվյալներով՝ այս ամռան ընթացքում Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 512 հազար մարդ։

Ինչպես տեղեկացնում է Business Грузия-ն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հայաստանցի զբոսաշրջիկների ներհոսքը աճել է 21.5 տոկոսով։

Հունիսին Հայաստանից Վրաստան են այցելել 111.8 հազար մարդ, հուլիսին՝ 180 հազար, օգոստոսին՝ 220.1 հազար։ Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-օգոստոս ժամանակահատվածում հայ զբոսաշրջիկների ընդհանուր թիվը գերազանցում է 940 հազարը։

Հանգստյան սեզոնին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով երկրորդ տեղում Ադրբեջանն է (464.3 հազար հոգի), որին հաջորդում են Թուրքիան (435.4 հազար), Ռուսաստանը (389.9 հազար) և Ուկրաինան (51.4 հազար)։

Տարվա սկզբից ի վեր Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմում է 3.92 միլիոն։

 

Նյութի աղբյուրը՝ Business Грузия

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սա Հայաստանի համար լուրջ խնդիր է։ Վրաստանը խլո՞ւմ է «հայկական հացը»

Այս հարցը ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը։

6 հրաշալի խորհուրդ՝ մենեջերների համար և ոչ միայն

Ամուսինը բաղնիք է մտնում կնոջ դուրս գալուց անմիջապես հետո։ Այդ պահին հնչում է դռան զանգը։