Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. «Արևագորգի յուրաքանչյուր հանգույց՝ որպես ձգտում հզոր հայրենիքի, որպես աջակցություն մեր հերոսների»

Վերադարձ լուրերի բաժին

13:53 , 18 Օգոստոս 2021

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները 1200 կապ են ավելացրել Արևագորգին՝ մասնակցելով համահայկական գորգի ստեղծմանը:

Բանկը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի և «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ «Կապի’ր, որ․․․» նախաձեռնությանը իր 1200 աշխատակիցների թվով նվիրաբերել է 1մլն 200 հազար դրամ:

02
Նախաձեռնության նպատակն է ստեղծել ավելի քան 238.000 կապ ունեցող Արցախի Ջրաբերդ համայնքի գորգը, որի մեջտեղում պատկերված արևաշողերով խաչը՝ պաշտպանության և ուժի խորհրդանիշ է։ Շուրջ 3 ամիս Հայաստանից և արտերկրից բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ կապեր են ավելացնելու գորգին, յուրաքանչյուր կապը՝ 1000 դրամին համարժեք գումար, որը նվիրաբերվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Պատրաստ լինելուն պես Արևագորգը աճուրդի է հանվելու՝ հանգանակված ողջ գումարը կրկին ուղղելով հիմնադրամի շահառուներին:

Հիմնադրամն առ այսօր հատուցել է 4255 հաշմանդամություն ունեցող զինծառայողների կամ զոհված զինծառայողների ընտանիքների։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխտնօրենը նշեց, որ մեծ ուշադրություն դարձնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ պարբերաբար իր մասնակցությունն է ունենում բարեգործական, սոցիալական և մշակութային միջոցառումներին:

Մեր Հայրենիքի դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրվանից ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ամուր կանգնած է եղել երկրի պաշտպանության դիրքերում: Բանկի ամբողջ թիմն արել է ամեն հնարավորը՝ Հայրենիքին ու Հայոց բանակին աջակցելու համար:

03
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այսօր էլ, Արևագորգին հանգույցներ ավելացնելով, կանգնեց Հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքը կամ առողջությունը զոհաբերած զինվորի կողքին: Աշխատակիցներից յուրաքանչյուրը հյուսեց իր հանգույցը՝ որպես ձգտում հզոր հայրենիքի, որպես հիշատակ մեր զինվորի, որպես աջակցություն մերօրյա հերոսների։

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. Ապագայի հուսալի ճանապարհ…
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: