Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ուսանող քարտապաններին տրամադրվեցին կրթաթոշակներ և նվերներ

Վերադարձ լուրերի բաժին

19:59 , 26 Մարտ 2021

Կրթաթոշակ երեք ուսանողների համար՝ յուրաքանչյուրը 250 000 ՀՀ դրամի չափով և բազմաթիվ նվերներ առավելագույն բոնուսներ հավաքած այլ ուսանողների համար:

Հայտնի են ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mastercard ուսանողական քարտերով ակտիվ անկանխիկ գնումներ կատարած և երկու տարվա ընթացքում բոնուսներ կուտակած հաջողակ ուսանող քարտապանների անունները:

Յանա Զախարյանցը, Անուշ Ղուլյանը և Հրայր Մարտիրոսյանը 30 ակտիվ քարտապաններից ընտրված 3 ուսանողներն են, որոնց տրամադրվեցին կրթաթոշակներ: Որոշ ուսանողների ցանկությամբ իրենց կուտակած բոնուսները փոխարինվեցին Բանկի կողմից ստացած տարբեր նվերներով, իսկ մյուս մասը նախընտրեց շարունակել կուտակել բոնուսները: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տրամադրվող ուսանողական քարտը յուրաքանչյուր անկանխիկ վճարումից բոնուսներ կուտակելուց զատ՝ ընձեռում է ՙՈսկե երիտասարդություն՚ վարկային գիծ ստանալու, ուսանողական տարիքից վարկային պատմություն ստեղծելու և հետագայում բանկային ծառայություններից լիարժեք օգտվելու հնարավորություն:

Բազմաթիվ ուսանողների համար սա հիանալի հնարավորություն է ստանալ վարկային գիծ մինչև երկու տարի մարման ժամկետով՝ առանց եկամտի աղբյուրի ստուգման և առանց վարկային պատմություն ունենալու:

Կարևորելով երիտասարդների ներգրավումը ժամանակակից բանկային ծառայությունների աշխարհ՝ ֆինանսների կառավարումը դարձնելով ավելի հարմարավետ և ապահով, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նպատակն է տարբեր առաջարկներով մշտապես աջակցել բոլոր այն երիտասարդներին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց հորիզոնները և հասնել մասնագիտական բարձունքների:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: