Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ նախաձեռնության ցուցանիշները շարունակական աճ են գրանցել

Վերադարձ լուրերի բաժին

20:53 , 31 Հոկտեմբեր 2020

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, օրերս ներկայացրել էր «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդի առաջին ցուցանիշները, որոնք խոսում են Հայրենիքին աջակցելու և Բանկի նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակի մասին:

Հիշեցնենք, որ բոլորիս առաջնային խնդիրը համարելով առավել ուժեղ, պաշտպանված Հայաստան ու Արցախ ունենալը, Բանկն այս նպատակին ուղղված քաղաքականությունն արտահայտել էր նաև նոր պրոդուկտներ մշակելիս: Ներդնելով «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդ՝ հաճախորդներն աջակցում են նաև մեր Հայրենիքին, քանի որ ներդրված ավանդի գումարի 1%-ի չափով, Բանկն, իր սեփական միջոցների հաշվին, գումար է փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշիվներին:

Առաջին արդյունքներն ամփոփելուն հաջորդել է #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ նախաձեռնության ցուցանիշների շարունակական աճը: Ինչպես և խոստացել էինք, հաճախորդների նկատմամբ թափանցիկ քաղաքականության շրջանակներում, ներկայացնում ենք #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ժամկետային ավանդի ներդրումների արդյունքում սահմանին կանգնած զինվորին աջակցող հիմնադրամներին փոխանցված նոր արդյունքները:

Սույն թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ, «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ավանդատեսակի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշիվներին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կողմից փոխանցվել է 2.863.770 ՀՀ դրամ, յուրաքանչյուր հիմնադրամին ՝ 1.431.885 ՀՀ դրամ:

Ի դեպ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, շարունակելով աջակցություն ցուցաբերել Հայոց բանակին, միացել է «1-ը 2 դարձնենք» նախաձեռնությանը: Աշխատակիցների կամքով, Բանկը հոկտեմբերին կրկնապատկել է նրանց կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին յուրաքանչյուր ամիս փոխանցվող 1000-ական դրամները՝ նվիրաբերելով ևս 1.150.000 ՀՀ դրամ:

Վստահ ենք, որ շարունակվելու են ինչպես Հայրենիքին ու Հայոց բանակին աջակցող միջոցառումները, այնպես էլ Բանկի #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ նախաձեռնության արդյունքների առաջընթացը:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ավանդատուներին մեր Պետությանն ու հայրենակիցներին մշտապես աջակցելու և մեզ վստահելու համար:

Նախաձեռնությունը շարունակվում է և յուրաքանչյուր անձ կարող է աջակցել մեր հայրենիքին՝ ներդնելով «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ավանդատեսակը:

#Հաղթելուենք
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարձե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի #cashbackմարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը

Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում:

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք: