Invalid username or password
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայանում է նոր առաջարկով. հայկական բանկային շուկայում եզակի՝ ABB KIDS քարտով, որը նախատեսված 6-14 տարեկան երեխաների համար:
KIDS Card վճարային քարտը հնարավորություն կտա երեխաներին կառուցել ֆինանսապես կայուն և գրագետ ապագա՝ օգնելով նրանց արդեն չափահաս կյանքում արդյունավետ կերպով տնօրինել սեփական գումարները, միևնույն ժամանակ զերծ մնալով կանխիկ գումարով գործարքներ կատարելուց:
KIDS Card վճարային քարտն օգտագործելու միջոցով երեխան դեռ մանկուց կսովորի, թե ինչպես պետք է վերահսկել ծախսերը, բաշխել միջոցները, ինչպես նաև կսովորի օգտվել բանկոմատներից, տերմինալներից և սահմանափակումների շրջանակներում գործարքներ կկատարի ինտերնետ միջավայրում:
Այլևս պետք չէ անհանգստանալ, որ Ձեր երեխայի գումարը կսպառվի ամենաանհրաժեշտ պահին, Դուք կարող եք ցանկացած պահի համալրել քարտը, իսկ երեխան կօգտվի քարտի վրա առկա միջոցներից:
Երեխաները, անկասկած, հիացած կլինեն մեծահասակների աշխարհի մասնիկը դառնալու և իրենց ֆինանսները ազատորեն տնօրինելու հնարավորությամբ:
Այսուհետ երեխայի ծախսերը կարող են վերահսկելի լինել KIDS Card վճարային քարտի միջոցով: Երեխայի կողմից կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը ծնողներին հասանելի կլինի հաղորդագրությունների, Internet-Mobile Banking հավելվածի և իհարկե, 24/7 ռեժիմով Զանգերի կենտրոնի հետ կապ հաստատելու միջոցով:
KIDS Card վճարային քարտն անվանական է, դրա վրա նշվում է երեխայի՝ փաստացի սեփականատիրոջ անունը, ծնողի ցանկությամբ քարտի դարձերեսին կարող է տպագրվել նաև երեխայի նկարը։
Քարտի ստացման համար անհրաժեշտ է դիմել Բանկ՝ ներկայացնելով երեխայի անձը հաստատող փաստաթուղթը (երեխայի ծննդյան վկայականը կամ անձնագիրը) և ՀԾՀ, ինչպես նաև ծնողի/խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը և ՀԾՀ: Եթե Ձեր անունով Բանկում ունեք արդեն բացված քարտ՝ երեխայի անունով Kids Card-ը կարող է տրամադրվել որպես տվյալ քարտին կցված քարտ:
Մինչև 31.12.2020թ. Kids Card-ը կարող եք ձեռք բերել անվճար:
Մանրամասների համար այցելեք http://www.armbusinessbank.am/
Կերտե՛ք Ձեր մանուկների հուսալի ապագան ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետ…
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտումներ 391
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։