Invalid username or password
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին», որը հնարավորություն կընձեռի աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը: Ծրագիրը կխթանի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում և երեխայի ծննդյան դեպքում՝ կնպաստի հիփոթեքային վարկի բեռի թեթևացմանը:
Նպատակային ծրագրերն են՝
• Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար:
• Կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն ընտանիքներին:
• Երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին։
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ընտանիքում մանկահասակ երեխա(ներ) ունեցող ընտանիքները, որոնց վարկունակությունը կհամապատասխանի հիպոթեքային վարկ ձեռբերելու համար Բանկի կողմից սահմանված պահանջներին:
«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի» մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտումներ 392
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:
Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: