Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայբիզնեսբանկը» զրոյացրել է վերջին օրերին զոհված զինծառայողների ընտանիքների վարկային պարտավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

14:06 , 07 Ապրիլ 2016

ՀՀ առևտրային բանկերը՝ ի պատիվ իրենց, շատ արագ են արձանքում զոհված զինծառայողների ընտանիքներին վարկային պարտավորություններից ազատելու առաջարկին՝ չսպասելով կառավարությանը։

Մասնավորապես, «Հայբինեսբանկը» ՓԲԸ Վարչությունը, ի դեմս՝ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանի, հաշվի առնելով վերջին օրերին ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները, հատկապես՝ բարձր գնահատելով հայ ազգի հերոս տղաների անձնվեր սխրագործությունը հայրենի հողի և ժողովրդի պաշտպանության համար հակառակորդի դեմ վարվող մարտերի ժամանակ, որոշում է կայացրել ս.թ. ապրիլի 1-ից 7-ը ԼՂՀ-ում պատերազմական գործողությունների ընթացքում զոհված քաջարի ազատամարտիկների և նրանց ընտանիքների՝ Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները համարել առ ոչինչ (վարկային պարտավորությունները զրոյացվում են):

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նիստի ընթացքում Արսեն Միքայելյանը նշել է. «Բանկը Արցախում ստեղծված իրավիճակում տարբեր նպատակներով ցուցաբերած օժանդակությունների համատեքստում նման կերպ փորձում է աջակցել և սատար կանգնել նաև մեր հերոսների ընտանիքներին, ովքեր ազգին պարգևել էին իսկական պաշտպաններ, ում շնորհիվ անառիկ են մեր հայրենիքի սահմանները, խաղաղ են մեր առավոտները, անհոգ են մեր մանուկները և հայրենասիրական ոգով են ներշնչված աշխարհասփյուռ հայերը»:

Հիշեցնենք, որ B4B.am-ը երեկ նման կոչով դիմել էր ՀՀ կառավարությանը և բանկերին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցեր: Վարչապետը նշել է. «Վերջին անգամ Դուք պաշտոնական այցով Հայաստանում եղել եք երկու տարի առաջ, այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ: Ցանկանում եմ նշել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել»:

ՌՈՅԹԵՐՍ: Տնտեսական բարեփոխումների արդյունքում Հայաստանը հայտնվել է եկամտաբերության ձգտող ներդրողների տեսադաշտում

«Հայկական պարտատոմսերն այս տարի գերազանցեցին տարածաշրջանի նմանօրինակ պարտատոմսերից շատերին, ինչը նշանակում է, որ ներդրողները ակնհայտորեն վստահում են շարունակական բարեփոխումներին», – «Reuters» գործակալությանն ասել է «ՎՏԲ Կապիտալ»-ի ֆիքսված եկամտի ստրատեգ Իգոր Ռապոխինը:

ՀՀ տնտեսական աճը 2019 թ. առաջին կիսամյակում կազմել է 6.8%

Նման ցուցանիշ է հրապարակել ՀՀ կենտրոնական բանկը՝ 2019 թ. առաջին կիսամյակին վերաբերող ֆինանսական կայունության հաշվետվության մեջ: