Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ հանրության իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասնակից

Վերադարձ լուրերի բաժին

17:30 , 20 Ապրիլ 2021

Ամփոփվել են Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթը և տնտեսական լրագրողների համար անցկացված սեմինարների շարքը: Վերջինս կազմակերպվել էր Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ:

Մրցույթի նպատակն էր խրախուսել լրագրողներին լուսաբանել ֆինանսաբանկային ոլորտի արդի թեմաները՝ նպաստելով հանրության մեջ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։

Հրապարակվեցին մրցութային հանձնաժողովի գնահատամբ՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցույթի տարբեր անվանակարգերի հաղթողների անունները: «Տնտեսական լրագրողների ակումբի» հետ համատեղ կազմակերպված սեմինարների մասնակից լրագրողներին հանձնվեցին հավաստագրեր:

ՀԲՄ նախագահն ու գործադիր տնօրենը շնորհակալություն հայտնեցին Բանկերի հանրության հետ կապերի պատասխանատուներին և սեմինավարներին՝ կարևորելով տնտեսության ոլորտը լուսաբանող լրագրողների հետ շարունակական համագործակցությունը:

Նշենք, որ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցութային հանձնաժողովի կազմում ներառված են եղել նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հանրության հետ կապերի պատասխանատուները:

Հայաստանի բանկերի միության և Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ կազմակերպված սեմինարների շարքին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ մասնակցել են Փոքր բիզնեսի զարգացման վարչության պետ Աննա Միրզոյանը և Ֆիզիկական անձանց պրոդուկտների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Երվանդ Ստեփանյանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորել է հանրության իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես, ֆինասնատնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների համար սեմինարների կազմակերպումը, ինչը կհանգեցնի ՀՀ բանկային ոլորտի անկողմնակալ և պրոֆեսիոնալ լուսաբանմանը, համակարգի գործունեությանն առնչվող և հանրային կարևորություն ունեցող տարբեր թեմաների ճշգրիտ լուսաբանմանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: