Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի արժեքը կկրճատվի 30 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

12:18 , 15 Մարտ 2018

ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական հանձնաժողովը մարտի 15-ին ընդլայնված նիստ է գումարել, որը վարել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը: Քննարկվել է Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հավանության է արժանացել ծրագրի ֆինանսավորող` գերմանական KfW բանկի հետ համատեղ ընտրված «Ֆիխտներ» խորհրդատվական ընկերության հետ իրականացված քննարկումների արդյունքում ձևավորված տեխնիկական առաջադրանքը:

Ըստ տեխնիկական առաջադրանքի` ծրագիրը բաժանվում է փուլերի: Առաջին փուլում նախատեսվում է իրականացնել 220կՎ լարման ենթակայանի վերակառուցում, 400կՎ լարման ենթակայանի, ինչպես նաև նոր բարձրավոլտ օդային գծի կառուցում մինչև Հայաստան-Վրաստան պետական սահման: Հաջորդ փուլերով նախատեսվում է 500կՎ ենթակայանի և հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցում:

Ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով նախ կօգտագործվեն արդեն գործող ենթակայանները, որոնց վերակառուցումն ավելի քիչ ծախսատար է, քան նորի կառուցումը:

Միաժամանակ, արդեն առկա ենթակառուցվածքներով էներգետիկ նշանակության հողատարածքի վրա, որը նախատեսված էր նոր ենթակայանի կառուցման համար, կկառուցվի արևային էլեկտրակայան, վերջինիս ծախսերը կկրճատվեն արդեն առկա ենթակառուցվածքների օգտագործման շնորհիվ:

Արդյունքում ծրագրի ամբողջական արժեքը կկրճատվի առնվազն 30 տոկոսով: Բացի դրանից կկառուցվի նաև արևային ֆոտովոլտային կայան ծախսերի առնվազն 20 տոկոսի իրական տնտեսումով:

Ընդգծվել է, որ ծրագրի առաջին փուլը պետք է ավարտվի Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի շինարարության ավարտից ոչ ուշ: Ընդհանուր առմամբ, ծրագիրը պետք է իրականացվի Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի և Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությանը զուգահեռ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։