Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակում թողարկված նամականիշներից հասույթը կուղղվի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

19:30 , 18 Սեպտեմբեր 2017

«Հայփոստ» ընկերության կողմից սեպտեմբերի 17-ին շրջանառության մեջ դրվեց երեք նամականիշ՝ նվիրված՝ «Զինծառայողնրի ապահովագրության հիմնադրամ»-ի թեմային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փոստային նամականիշները մարվեցին և շրջանառության մեջ դրվեցին «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում:

350 դրամ անվանական արժեքով մեկ փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ –ն թողարկել է 150 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, իսկ 350 և 1100 դրամ անվանական արժեքով երկու փոստային նամականիշների հետ՝ 10 հազար ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որոնց վաճառքից գոյացած գումարը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի կողմից իրականացվող նախագծերին:

Նամականիշների դիզայնի հեղինակներն են «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Վահագն Մկրտչյանը և Վահե Մուրադյանը:

350 դրամ անվանական արժեքով մեկ նամականիշի պատկերված է հայ զինվորը բնության ֆոնին, իսկ 350 և 1100 անվանական արժեքով երկու նամականիշների վրա՝ հեռադիտակի շրջանակի մեջ երևացող նամակ գրող և դիտակետում կանգնած հայ զինվորները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՏՄ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:

ՈւՂԻՂ. ԱԺ-ում ընթանում է կառավարության հետ հարցուպատասխանը

ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները պատասխանում են Ազգային ժողովի պատգամավորների հարցերին։