Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան ներմուծված մեքենաների թիվը եռապատկվել է

Վերադարձ լուրերի բաժին

22:44 , 25 Հունվար 2020

Հայաստանի Հանրապետություն 2019թ. ընթացքում ներմուծվել է 189 հազար 018 ավտոմեքենա, որը շուրջ երեք անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը։

Այդ մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«Իրականացվել է ավտոտրանսպորտային միջոցների ձևակերպումները ՊԵԿ հյուսիսային ավտոմաքսատուն-վարչություն տեղափոխելու գործընթացը, ինչի արդյունքում երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող տրանսպորտային միջոցների հոսքը աստիճանաբար վերաուղղվել է դեպի Գյումրի»,- ասաց Փաշինյանը:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր  ուսանողներին

ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: