Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստան» հիմնադրամում մոտ 90 միլիոն դրամի խախտում է հայտնաբերվել

Վերադարձ լուրերի բաժին

13:56 , 23 Դեկտեմբեր 2019

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2018-2019 թթ. իրականացրել է ստուգում «Հայաստան» համահայկական հիմնադրամում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի նկատմամբ: Հայաստանի պետական վերահսկողական ծառայությույնը Հիմնադրամում վերահսկողություն է իրականացրել բացառապես «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով ՀՀ հաշվեքննիչ պալատի լիազորություններից դուրս գտնվող և վերջինիս չստուգած հարցերի նկատմամբ: Այդ մասին հայտնեց Պետական վերահսկողական ծառայության մամուլի բաժինը:

Ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 89,942.7 հազ. դրամ արժեքով կնքված գործարքների վերաբերյալ: Համերգների կազմակերպման ծառայություններ մատուցող ընկերությունը չի պատրաստել ֆիլմ և չի կազմակերպել համերգներ պայմանագրով սահմանված ծավալներին համապատասխան, սակայն հիմնադրամը ծառայությունն ընդունել է և իրականացրել է վճարում:

Ուսումնասիրության արդյունքում Հիմնադրամին և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին առաջարկություններ են ներկայացվել www.armeniangenocide100.org կայքի հանձնում-ընդունումն իրականացնելու և շահագործելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն դոլար կներարկի շուկա

Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։

Ներդրումային միջավայրը բարելավող օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ Կառավարության հավանությանը. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարարը մանրամասներ է ներկայացրել Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծից: