Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստան» հիմնադրամը 26 բնակարան է նվիրաբերել Գյումրիի անօթեւան ընտանիքներին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:25 , 10 Նոյեմբեր 2016

«Հայաստան» համահայկական հիմնադրամը զուգահեռ իր ենթակառուցվածքային ծրագրերին իրականացնում է նաեւ սոցիալական աջակցության ծրագրեր: Այդպիսին է «Բնակարաններ՝ Գյումրիի անօթեւան ընտանիքներին» նախաձեռնությունը, որի արդյունքում 26 ընտանիք քաղաքի Մուշ եւ Անի թաղամասերում այսօր ունի բարենորոգ, կահավորված, ջեռուցվող, կենցախային տեխնիկայով հագեցած բնակարան:

unnamed (2)

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի եւ ARTN Shant հեռուստաընկերության ջանքերով, իսկ բնակարանները ձեռք են բերվել 2014-15թթ. Լոս Անջելեսում անցկացված հեռուստամարաթոնների հասույթներով: ARTN Shant եւ Շանթ հեռուստաընկերությունների հանգանակած գումարին իրենց առատաձեռն նվիրատվություններով միացել են անհատ բարերարներ Անդրանիկ Բաղդասարյանը, Վահե Կարապետյանը, Հարո եւ Դիանա Ջորդանները, Հայկ Քելեջյանը, Զաքար Ջաղացպանյանը, Հարութ Մեսրոպյանը, Վարուժ եւ Սվետլանա Մինասյանները, Սամվել Բալասանյանը: Արդյունքում, 22 ընտանիքներ այսօր ապահովված են բնակարաններով: Շահառուներն են ՝ Կարեն Խաչատրյանի, Հովհաննես Բադոյանի, Արսեն Խաչատրյանի, Դավիթ Հովսեփյանի, Շողիկ Շաբոյանի, Երանուհի Սաֆարյանի, Շողիկ Անտոնյանի, Գոհարիկ Գոմկցյանի, Նատալյա Ստրուկի, Աննա Մելքոնյանի, Արուսյակ Բարսեղյանի, Ռոզա Էրզրումյանի, Թերեզա Բեդիշովայի, Անահիտ Մարտիրոսյանի, Ռիմա Պետրոսյանի, Աիդա Ստեփանյանի, Լիանա Մուրադյանի, Ստելլա Մկրտչյանի, Ժենյա Գրիգորյանի, Ֆենյա Սահակյանի, Ռուզաննա Եղոյանի, Նելլի Չախչյանի ընտանիքները: Եւս մեկ անօթեւան ընտանիք օրերս բնակարան կունենա: Հաջորդ հեռուստամ արաթոնը նախատեսվում է կազմակերպել 2017թ.-ին:

unnamed (3)
Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմինն էլ համաեվրոպական հեռախոսամարաթոնի շրջանակներում երրորդ տարին է, ինչ իր հանգանակություններն ուղղում է այս ձեռնարկին: Գերմանահայ համայնքի նվիրաբերած գումարներով առ այսօր Գյումրիում ձեռք է բերվել 4 բնակարան, որի շահառուներն են՝ Արթուր Գալստյանի, Անահիտ Սուքիասյանի, Ռուզաննա Եղոյանի եւ Աննա Սարգսյանի ընտանիքները:

unnamed (4)

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով՝ այս ձեռնարկում նախապատվությունը տրվում է բազմազավակ, երիտասարդ եւ սոցիալապես անապահով ընտանիքներին:

unnamed (5)

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները

Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները:

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզի խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան

Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում:

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը

Փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է: