Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տնօրեն ունի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

18:40 , 24 Սեպտեմբեր 2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայկակ Արշամյանի թեկնածությունը Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում՝ 3 տարի ժամկետով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի համար հայտերի ընդունման ժամկետն ավարտվել էր օգոստոսի 31-ին:

Ստացվել էր 42 հայտ 7 տարբեր երկրներից /Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան/: Ընտրող հանձնաժողովը, որում ընդգրկված էին Հայաստանի և Արցախի նախագահների, ՀՀ վարչապետի ներկայացուցիչները, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը և Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը, քննելով հավակնորդների գործերը, ս/թ սեպտեմբերի 10-ի նիստում նրանցից 12-ի հետ հարցազրույցի և հետխորհրդակցության արդյունքում հաղթող էր ճանաչվել պարոն Արշամյանը, որի թեկնածությունն էլ առաջադրվել էր հոգաբարձուների խորհրդի հաստատմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, Մրցութային հանձնաժողով

 

Հայկակ Արշամյանի ենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1971 թ., 18 օգոստոսի, ք. Երևան

Կրթություն

1988-1993 թթ. – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ

1993-1996 թթ. – Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա «Հայոց պատմություն» մասնագիտությամբ, պատմական գիտությունների թեկնածու

2001 թ. – Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության Միջազգային հետազոտությունների ինստիտուտ, դիվանագիտական դասընթաց, Կահիրե, Եգիպտոս

2002 թ. – Հարվարդի իրավաբանական դպրոց, «Հարվարդի բանակցությունների ծրագիր» Բոստոն, ԱՄՆ

Աշխատանքային գործունեություն

1994-1996 թթ.– Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս

1998-1999 թթ. – «Հայաստան ծառատունկ ծրագիր», թարգմանիչ

1999-2015 թթ. – Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս

1999 թթ. – ՀՀ կրթության և գիտության նախարարություն, առաջին կարգի մասնագետ

1999-2000 թթ. – ՀՀ վարչապետի և համակարգող նախարարների քարտուղարություն, առաջատար մասնագետ

2000-2001 թթ. – ՀՀ արտաքին գործերի նախարարություն, նախարարի տեղակալի օգնական, կցորդի դիվանագիտական աստիճան

2001-2004 թթ. – ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական՝ գործուղված ՀՀ արտաքին գործերի նախարարությունից

2004-2010 թթ. – «Դեպի Հայք» հիմնադրամ, ծրագրերի համակարգող, փոխտնօրեն

2008-2009 թթ. – «Հայ կամավորների միություն» ԲՀ, գործադիր տնօրեն՝ համատեղությամբ

2010-2014 թթ. – «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ, ծրագրերի համակարգող

2011-2014 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման ամբիոնի դասախոս

2013-2016 թթ. – «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ, ծրագրի համակարգող

2015-2016 թթ. – «Հազարաշեն» ՀԿ, ծրագրի համակարգող 2015-2016 թթ. – «Երևանի մամուլի ակումբ» ՀԿ, ծրագրերի համակարգող

2016-2018 թթ. – «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, հաղորդակցության և ջատագովության համակարգող

2018 թ. հուլիսի 2-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական

Այլ տվյալներ

1996-1998 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում, պահեստազորի սպա: 2015 թ. – Եվրոպական Միության այցելուների ծրագիր (Բրյուսել, Բելգիա), վկայական

2016 թ. – ԱՄՆ ՄԶԳ մոնիտորինգի և գնահատման ծրագիր, վկայական

Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ունի երկու զավակ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման:

ԱՊՀ ՄԽՎ խորհուրդը հաստատել է Վարազդատ Կարապետյանի ընտրությունը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Բարձր է գնահատվել Հայաստանում 2018 թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունը:

Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ կկիրառվի 50 տոկոս զեղչ

2018 թ. համար Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը մասնակի կմեղմի ընկերության ֆինանսական ճեղքվածքը: