Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան կժամանեն Google-ի, Facebook-ի և Amazon-ի ղեկավարները

Վերադարձ լուրերի բաժին

10:43 , 02 Փետրվար 2019

Ղազախստանի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ալմաթիում մասնակցել է «Գլոբալիզացիայի դարաշրջանում թվային օրակարգը 2.0» համաժողովի լիագումար նիստին: Եվրասիական նորարական էկոհամակարգին նվիրված համաժողովին մասնակցել են ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների վարչապետները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը և ՏՏ ոլորտում միջազգային փորձագետներ:

Լիագումար նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով և ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել ղազախական կողմին միջոցառումը բարձր մակարդակի կազմակերպելու համար: Փոխվարչապետի համոզմամբ՝ այս համաժողովը կարևոր հարթակ է, որը հնարավորություն է տալիս համատեղելու ԵԱՏՄ երկրների ջանքերը՝ ուղղված տնտեսությունների թվայնացմանը և դրանով իսկ դրանց մրցունակության բարձրացմանր: Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս թվայնացման ոլորտին՝ ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում:

Իր ելույթում փոխվարչապետը նաև անդրադարձել է առաջիկայում Երևանում մեկնարկող Ինժեներական քաղաքի կառուցմանը, որը կնպաստի նորարարական գաղափարների մշակմանն ու դրանց ներդրմանը ոչ միայն տեղական շուկայում, այլև Հայաստանի սահմաններից դուրս:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանն արդեն իսկ ունի բավականին լավ մշակված ծրագրեր թվայնացման ուղղությամբ, մասնավորապես հարկային, մաքսային ոլորտներում, որը կարող է հիմք հանդիսանալ թվայնացման հետագա զարգացման և այդ ոլորտում ԵԱՏՄ երկրների հետ փորձի փոխանակման համար: ՏՏ ոլորտում կրթությանն անդրադառնալիս Մհեր Գրիգորյանը կարևորել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը, որն արդեն հայկական բրենդ է դարձել ամբողջ աշխարհում: Փոխվարչապետը համաժողովի մասնակիցներին որպես հաջողված փորձ ներկայացրել է նաև Հայաստանում իրականացվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս աշակերտներին ուսումնասիրել ռոբոտաշինությունը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից հրավիրել է համաժողովի հյուրերին և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին, որը տեղի է ունենալու Երևանում այս տարի հոկտեմբերի 6-9-ին: Միջոցառմանը մասնակցելու են ՏՏ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություններ:

IT Trend-ի փոխանցմամբ, համագումարին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Google, Amazon, Facebook ընկերությունների ղեկավարները։ Հայաստանի փոխվարչապետը վստահ է, որ այդ համագումարը «հետաքրքիր հարթակ կդառնա կարծիքների փոխանակման համար» թվային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։

Հիշեցնենք, որ Երևանում WCIT 2019-ը տեղի կունենա հոկտեմբերի 6-9–ը

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարար Խաչատրյանի հետ քննարկել են նաև արտահանման խթանման միջոցառումների և ներդրումների աջակցման պետական իրավասու մարմինների գործունեությունը և առաջիկա ծրագրերը:

Իրավաբանների նախաձեռնությունն ուղղված է Հայաստան նոր ներդրումների ներգրավմանը

«Անձնական իրավաբան» ծառայության մասնագետները մշակել են «Քաղաքացիության մասին» և հարակից օրենքների փոփոխության նախագիծ: