Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով` Երևանում

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

17:43 , 17 Մայիս 2016

Այսօր՝ Մայիսի 17-ին, Երևանում  հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով, որին մասնակցել են երկու երկրների գործարար համայնքի շուրջ 35 ներկայացուցիչներ:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստին և գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Երևան էր ժամանել Լեհաստանի Հանրապետության զարգացման նախարարի տեղակալ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկու գլխավորած պատվիրակությունը:

Համաժողովի նպատակն էր ընդլայնել և ամրապնդել հայ-լեհական առևտրատնտեսական կապերը:

Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահները` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Լեհաստանի Հանրապետության զարգացման նախարարի տեղակալ Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկին, ողջունել են համաժողովի մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք ու փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերում:

Գործարար համաժողովին Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը և Լեհաստանի տեղեկատվության և արտասահմանյան ներդրումների գործակալության նախագահ Սլավոմիր Մայմանը ստորագրել են համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Միջոցառման ընթացքում քննարկվել են երկու երկրների գործարարների ներդրումային առաջարկները, գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները:

Միջոցառման մասնակից գործարարների համար կազմակերպվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանդիպումներ։

Այսօր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն առանձնազրույց է ունեցել հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Լեհաստանի Հանրապետության զարգացման նախարարի տեղակալ Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկու հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի օրակարգային հարցերը, երկու երկրների տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարները, հայ և լեհ գործարարների միջև կապերի հաստատման, ինչպես նաև փոխգործակցության խթանման հնարավորությունները:

Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ջանքեր գործադրելու և նպաստելու բոլոր ուղղություններով հայ-լեհական համագործակցության ընդլայնմանն ու  զարգացմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ