Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան – Թուրքիա երկաթուղային կապ կլինի՞. նախարարը չի բացառում

Վերադարձ լուրերի բաժին

18:19 , 19 Հունվար 2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մտադիր է վրացի գործընկերոջ հետ քննարկել Կարս-Ախալքալաք երկաթուղու գործարկման պարագայում վրացական երկաթուղային ընկերության միջոցով Հայաստանի՝ Թուրքիայի հետ երկաթուղային կապ ապահովելու հարցը:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ Կարս-Ախալքալաք երկաթուղու շահագործ ումից հետո հնարավոր համարո՞ւմ է վրացական երկաթուղային ընկերության միջոցով Հայաստանի համար Թուրքիայի հետ երկաթուղային կապ ապահովելու հարցը՝ նախարարն ասաց. «Ցանկացած տրանսպորտային միջոց ուշ թե շուտ աշխատում է: Այսինքն, քննարկումներ կլինեն, ինչ արդյունք կստանանք՝ ձեզ տեղյակ կպահենք: Վստահ եղեք, որ արվում է ցանկացած քայլ, որը Հայաստանի համար կարող է դրական լուծում գտնել: Այդ ուղղությամբ ծրագրեր կան, քննարկվում է ցանկացած գործարք, պայմանագիր, պայմանավորվածություն, որը հնարավոր է Հայաստանի համար ապահովի առևտրաշրջանառության ավելացում»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատասխանելով հարցին՝ այդ տարբերակն իրատեսական համարո՞ւմ է՝ Մարտիրոսյանը նշեց. «Կտեսնենք»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես է Ֆեյսբուքը իմանում՝ ի՞նչ եք դուք փնտրել և գովազդում հենց ձեր փնտրածը

Դուք Google-ում փնտրել եք նոթբուք, և հաջորդ օրը ֆեյսբուքը սկսում է ձեզ ցուցադրել նոթբուքի գովազդներ։ Ինչպե՞ս

2018թ. ապրիլի 1-ից աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը կարող է արգելվել. Նախագիծը պատրաստ է

Քննարկման է դրվել 2018 թ. ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։