Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը կարեւոր ազդակ է օտարերկրացի ներդրողների համար. Գերմանիայի դեսպան

Վերադարձ լուրերի բաժին

11:53 , 12 Դեկտեմբեր 2017

Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը շատ լավ իրադարձություն է թե Հայաստանի, թե Եվրամիության, թե ԵՄ անդամ պետությունների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Նրա խոսքով՝ սա կարեւոր ազդակ է օտարերկրացի ներդրողների համար՝ տեսնելու, թե ինչ ճանապարհով է Հայաստանը շարժվում:

«Այժմ արդեն պետք է անցնել իրականացման փուլին, պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել տարբեր ոլորտներում»,-ասաց դեսպանը:

Հարցին, թե ինչպես դեսպանը կգնահատի Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը, մասնավորապես՝ դեպի Եվրասիական տնտեսական միություն եւ Եվրամիություն ուղղություններով, նա պատասխանեց.

«Ես երբեք չեմ էլ հասկացել նախկինում բարձրացված այս հարցը: Ամեն ինչ լավ է: Կարծում եմ՝ կա ոլորտ, որտեղ այս մի գործընկերոջ հետ համագործակցությունը լավ կլինի, եւ կա մեկ այլ ոլորտ, որտեղ այն մյուսի հետ լավ կընթանա: Ինչպես նշեցի, մենք նախ պետք է այս համաձայնագիրը կյանքի կոչենք, կարեւոր է նաեւ այն, որ սովորական քաղաքացիները շահեն այս ամենից: Ասում ենք՝ բարեփոխումներն են այս համաձայնագրի հիմքում, եւ ըստ այդմ, հիմա պետք է գործողություններն ուղղել համապատասխան ոլորտներ»,-ընդգծեց Գերմանիայի դեսպանը:

Մաթիաս Քիսլերը հայ-գերմանական հարաբերությունները որակեց որպես գերազանց, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ տնտեսական հարաբերություններին, նա նշեց, որ դեռեւս անելիքներ կան:

«Որպես Հայաստանի առեւտրային գործընկեր՝ Գերմանիան չորրորդն է, դեպի Հայաստան արտահանող՝ երրորդը: Գիտեք, որ Հայաստանը փոքր շուկա է, որոշակիորեն մեկուսացված, բայց ես հավատում եմ, որ կա ներուժ ավելի խորը համագործակցության համար»,-ասաց Գերմանիայի դեսպանը՝ հավելելով, որ համագործակցության զարգացման հիմնական ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները:

Նրա խոսքով՝ գերմանական ընկերություններն առհասարակ ունեն երկարաժամկետ փոխշահավետ գործընկերության միտում, եւ պետք է ավելի շատ աշխատել այդ ամենը ճիշտ կերպով կազմակերպելու համար, որպեսզի ներդրողի համար հեշտ լինի հիմնել որեւէ բիզնես:

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ:

Սյուզի Մուրադյան

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դեպի Հայաստան ամենաշատը Ռուսաստանից են գալիս

Հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել մոտ 1 միլիոն 460 հազար զբոսաշրջիկ:

Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետի հետ

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջև առկա են փոխգործակցության մեծ հնարավորություններ և լավ հիմքեր՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։

Ֆորբսի աղյուսակում աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեները 600 միլիոն դոլարով վաճառելու է իր ընկերության վերահսկիչ փաթեթը

Քայլի Ջեները, որը Ֆորբս ամսագրի վարկանիշում համարվում է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում, վաճառելու է իր հիմնադրած Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Գնորդը Max Factor բրենդով հանդես եկող Coty ընկերությունն է: