Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան- ԵԱՏՄ առևտրի պատկերը՝ 2016թ. հունվար-հոկտեմբերին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ

12:01 , 18 Դեկտեմբեր 2016

2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան- ԵԱՏՄ երկրներ առևտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 1.1 մլրդ դոլար, որից 1.08 մլրդ դոլարը բաժին է ընկնում Ռուսաստանին։

Բելառուսի հետ առևտրաշրջանառության ծավալը 29.8 մլն դոլար է, Ղազախստանի հետ՝ 5.8 մլն դոլար, իսկ Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունն այնքան քիչ է, որ այդ երկիրը անգամ առանձին տեղ չի գտնում արտաքին առևտրի մասին Հայաստանի պաշտոնական վիճակագրության մեջ ներկայացվող 4 տասնյակ երկրների շարքում (այս տարվա ընթացքում Ղրղզստանից Հայաստան ներմուծվել է ընդամենը 10 դոլարի ապրանք)։

Տոկոսային առումով՝ 2016 թվականի առաջին 10 ամիսներին ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 27.3%-ը (համեմատության համար՝ Եվրամիության երկրների տեսակարար կշիռը 24.1% է)։

Այդ թվում, Ռուսաստանին բաժին է ընկնում այդ 27.3%-ից 26.5%-ը, Բելառուսին՝ 0.7%-ը, Ղազախստանին՝ 0.1%-ը։

2015 թվականի համեմատ, Ռուսաստանի կշիռը 1.7 տոկոսային կետով աճել է։ Ընդ որում, աճել է Հայաստանից Ռուսաստան արտահանման հաշվին։ Այսպես, 2016 թվականին Հայաստանից ՌԴ արտահանումն աճել է 52.8%-ով կամ ավելի քան 100 մլն դոլարով և կազմել 295 մլն դոլար։ Իսկ ներմուծումն աճել է 3.3%-ով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում կքննարկվեն ԵԱՏՄ ներքին շուկայի առավել զգայուն հարցերը

ԵԱՏՄ-ի Ներքին շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի առավել զգայուն խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հարցերը:

Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառություն. Ծավալն աճել է, կշիռը նվազել

2018 թվականի հունվար-մայիսին Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը կազմել է 855 մլն դոլար

ԵԱԶԲ-ն ընդունել է նոր ռազմավարություն. կընդլայնվի ներդրումային պորտֆելն ու նոր ոլորտների ֆինանսավորումը

Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը իր հերթական նիստում հաստատել է բանկի 2018-2022 թթ. միջնաժամկետ ռազմավարությունը