Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան- ԵԱՏՄ առևտուրը՝ ըստ երկրների (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

19:49 , 07 Հոկտեմբեր 2017

2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ կազմել է 946.4 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 721.6 մլն դոլարի դիմաց։ Առևտրաշրջանառության ծավալն, այսպիսով, աճել է շուրջ 225 մլն դոլարով կամ 31.2%-ով։

Այս տվյալները վերցված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքից։ Դրանց հիման վրա մենք կազմել ենք մի քանի գծապատկերներ, որոնք թույլ կտան ավելի լավ պատկերացում կազմել Հայաստան-ԵԱՏՄ առևտրի մասին։

Եվ այսպես, Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառության մեծ մասը՝ 97%-ից ավելին, բաժին է ընկնում Ռուսաստանին. 2017 թվականի հունվար-հուլիսին Հայաստան-ՌԴ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 919.8 մլն դոլար։ Համեմատության համար՝ Ղրղզստանի հետ առևտուրը կես միլիոն դոլարից պակաս է։

 

arm-eaeu1

Ըստ առանձին երկրների՝ արտահանման և ներմուծման պատկերը 2017 թվականի հունվար-հուլիսին այսպիսին է.

Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 260.7 մլն դոլար, ներմուծումը՝ 659 մլն դոլար։ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության հաշվեկշիռը բացասական է 398.3 մլն դոլարի չափով։

arm-eaeu3

ԵԱՏՄ անդամների շարքում մեր երկրորդ խոշոր գործընկերը Բելառուսն է. արտահանում՝ 3 մլն 863 հազար դոլար, ներմուծում՝ 18 մլն 124 հազար դոլար, հաշվեկշիռ՝ – 14.26 մլն դոլար։

arm-eaeu4

Հայաստանից Ղազախստան հաշվետու ժամանակահատվածում արտահանվել է 2 մլն դոլարի ապրանք, ներմուծվել՝ 2.2 մլն դոլարի ապրանք։

arm-eaeu5

Ղրղզստանը՝ առևտրաշրջանառության ծավալով, ԵԱՏՄ երկրների շարքում վերջին տեղում է։ Սակայն միակն է, որի հետ ունենք դրական հաշվեկշիռ՝ արտահանել ենք 470.1 հազար դոլարի ապրանք, ներմուծել՝ 9.1 հազար դոլարի (այստեղ կարող եք կարդալ, թե ինչ ենք արտահանում Ղրղզստան)։

arm-eaeu6

Ընդհանուր առմամբ, Հայաստանից ԵԱՏՄ այս տարվա հունվար-հուլիսին արտահանվել է 679.4 մլն դոլարի ապրանք, ԵԱՏՄ-ից Հայաստան ներմուծվել՝ 267.1 մլն դոլարի ապրանք։ Հաշվեկշիռը՝ -412.3 մլն դոլար։

arm-eaeu2

Ինչ վերաբերում է դինամիկային, ապա ԵԱՏՄ-ի հետ արտաքին առևտուրը առայժմ ոչ Հայաստանի օգտին է. ներմուծումն ավելի արագ է աճում, քան արտահանումը։

Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը այս ընթացքում աճել է 29%-ով, ներմուծումը՝ 33.3%-ով։ Ընդ որում, ներմուծման աճի տեմպը արտահանումից ավելի բարձր է բոլոր երկրների գծով։

arm-eaeu7

Գծապատկերում Ղրղզստանը ներկայացված չէ, սակայն այդ երկրի դեպքում պատկերը նույնն է. Հայաստանից Ղրղզստան արտահանումն աճել է 2.2 անգամ, ներմուծումը՝ 919 անգամ (10 դոլարից հասնելով 9196 դոլարի)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր:

Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրով կպարզեցվի հայկական 40 ապրանքատեսակի արտահանումը

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը…

Սերժ Սարգսյանը հաստատել է Իրանի հետ առաջիկայում համաձայնագրի ստորագրման տրամադրվածությունը

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ Սոչիում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։