Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան – Արցախ ռոումինգի ծառայությունների սակագները կնվազեն

Վերադարձ լուրերի բաժին

14:52 , 08 Օգոստոս 2019

Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից՝

– Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,
– Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,
– տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%,
– կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:

Հիշեցնենք նաև, որ սույն թվականի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Բիլայն» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերի սակագները, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ:

Այս գործընթացի վերջնական նպատակը, իհարկե, միասնական գնային համակարգ ունենալն է Հայաստանում եւ Արցախում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալներով Հայաստանը հաջորդ տարի առաջ կանցնի Ադրբեջանից

Այդ մասին ԱԺ-ում վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԳԾԱՊԱՏԿԵՐ: Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են

2019 թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժաանակահատվածի հետ համեմատած՝ աճը կազմել է 27.2%:

ՀՐԱՏԱՊ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին

Ըստ մեղադրանքի՝ նա 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: