Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան-Արցախ հիմնադրամն ապրիլ-հունիսին հավաքագրել է 6,8 մլն դոլարի օգնություն

Վերադարձ լուրերի բաժին

12:58 , 01 Հուլիս 2017

2017 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Հայաստան-Արցախ հիմնադրամը Հայաստանի ու Արցախի բնակչության համար հավաքագրել է 6,8 մլն դոլարի մարդասիրական օժանդակություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնադրամը 6,4 մլն դոլարի դեղորայք և մարդասիրական սարքավորումներ է ապահովել AmeriCares ($3.8 միլիոն), Direct Relief International ($2.4 միլիոն) և MAP International ($81,000) բարեգործական կազմակերպություններին։ Նշված կազմակերպություններն իրենց հերթին ևս մեծաքանակ ապրանքներ են նվիրաբերել Հայ որբերի օգնության միությանը, Հայաստանի երիկամային ընկերակցությանը և Կալիֆորնիայի Ալպերթ Ֆիլիփս բուժհաստատությանը:

Անցած 28 տարիների ընթացքում Հայաստան-Արցախ հիմնադրամը Հայաստանին ու Արցախին հայթայթել 755 մլն դոլարի մարդասիրական օգնություն:

«Հայաստան-Արցախ հիմնադրամը կանոնավոր կերպով և անվճար առաջարկում է միլիոնավոր դոլարների կյանք փրկող դեղորայք և բժշկական սարքավորումներ: Մեզ մնում է միայն վճարել առաքման ծախսերը: Մենք մեծապես քաջալերում ենք հիմնադրամի առատաձեռն նվիրատվությունները, որպեսզի կարողանանք շարունակաբար կենսական նպաստ տրամադրել Հայաստանի և Արցախի բոլոր բժշկական կենտրոններին»,- ասել է հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գևորգ Աճեմյանը պաշտոնանկ է արվել «Աշտարակ կաթ»-ի թեմայի պատճառով

Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ պաշտոնյան սպառնացել էր հակառակ դեպքում գործին խառնել ԱԱԾ-ին։

Կա հրահանգ, որ ՓՄՁ-ների հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել

Կասեցվել է Եղվարդի նավթավերամշակման գործարանի շինարարությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում