Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրում է մնալ բարեկամի տանը

Վերադարձ լուրերի բաժին

15:17 , 30 Նոյեմբեր 2016

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2016թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 969 010 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցա- նիշն աճել է 3.6%-ով:

Ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը՝ 832 194-ը, հանգրվանել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանել է 136 816 հոգի։

 

2016թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 903 541 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3.0%-ով:

Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների, 2016թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 22.6%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 26.7%-ը` ԵՄ երկրներին և 50.7%-ը` այլ երկրներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: