Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը աճել է 16.1%-ով

Վերադարձ լուրերի բաժին

18:30 , 06 Մայիս 2018

2018 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան են ժամանել 346 458 ուղևորներ, որոնք, ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության, համարվում են զբոսաշրջիկ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 298 533 էր։ Ներգնա զբոսաշրջությունն, այսպիսով, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է մոտ 48 հազարով կամ 16.1%-ով։

Նույն ժամանակահատվածում (2018 թվականի առաջին եռամսյակում) զբոսաշրջային նպատակներով Հայաստանից արտերկիր մեկնել են 300 832 ուղևորներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 266 324-ի դիմաց։ Արտագնա զբոսաշրջությունն աճել է 13%-ով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Նորֆոլկ»-ը այս ամիս կլուծարվի, նրան կփոխարինի պետական մասնակցությամբ ԲԲԸ. Դավիթ Անանյան

«Նորֆոլկ» ընկերությունը լուծարման գործընթացում է. մինչեւ այս ամսվա վերջ այն ամբողջությամբ լուծարված կլինի։

Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում ներդրումներով հետաքրքրված գործարարների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա գործարարների հետ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում մեծ ճանաչում է վայելում քարտից քարտ  փոխանցումների ծառայությունը

Ուղիղ մեկ տարի առաջ ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկեց նոր՝ դրամական միջոցների քարտից քարտ փոխանցումների ծառայություն