Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանցի ծրագրավորողներն այսուհետ կարող են իրենց ստեղծած հավելվածները վաճառել «Google Play» հարթակում

Վերադարձ լուրերի բաժին

15:13 , 08 Մայիս 2019

Հայաստանցի ծրագրավորողներն այսուհետ կարող են իրենց ստեղծած հավելվածները վաճառել խոշորագույն շուկաներից մեկում՝ «Google Play» հարթակում, ինչը նախկինում անհնար էր: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 100 փաստ իրականացված բարեփոխությունների ու կատարած աշխատանքի վերաբերյալ:

Նա տեղեկացրեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարկային արտոնություններից օգտվողների ցանկն ընդլայնվել է և այժմ հարկային արտոնություն են ստանում նաև էլեկտրոնային համակարգերի արտադրությամբ և համակարգչային անիմացիայով զբաղվող նորաստեղծ ընկերությունները:

«Հիմա օրենսդրական նախաձեռնություն է քննարկվում, ըստ որի, էլեկտրամոբիլի ներմուծումը Հայաստան կազատվի ավելացված արժեքի հարկից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ինժեներական քաղաքի ծրագրին, որը 10.5 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում է ստացել:

2018 թվականին ակտիվ գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է շուրջ 800-ի, ապահովելով 23 տոկոս աճ 2017 թվականի համեմատ: 2018թ. Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730 միլիոն ԱՄՆ դոլար, համակցված տարեկան աճը կազմել է 28 տոկոս, 2018թ. ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 19 հազար 552-ի, ինչի արդյունքում մոտ 27 տոկոս աճ է արձանագրվում 2017թ.-ի համեմատ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է «Կամուրջ» ծրագիրը

Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

ՊԵԿ-ը 2021 թ. սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխություն

Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: