Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանցիներն ամենաարդար որոշումներն ակնկալում են Կարեն Կարապետյանից. սոցհարցում

Վերադարձ լուրերի բաժին

14:23 , 23 Օգոստոս 2017

Ամենաարդար որոշումները հայաստանցիներն ակնկալում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Ըստ մեր կատարած հարցումների` բնակչությունն ամենաշատը վստահում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Բնակչությունն ամենաարդար որոշումներն ակնկալում է հենց վարչապետից»,-ասել է Ահարոնյանն ու հավելեց, որ նշվել է վստահության երեք չափանիշ՝ ունակ է լուծելու ազգային խնդիրները, վստահ են, որ նա կանի դա, և կլինի արդար բոլորի նկատմամբ:

Սոցիոլոգի խոսքով՝ բնակչությունը վստահ է, որ վարչապետը կաշխատի ոչ միայն իր ազգականների, կուսակցականների և գործընկերների, այլև հավասարապես բոլորի համար:

Նրա խոսքով՝ վարչապետից հետո երկրորդ տեղում է Գագիկ Ծառուկյանը՝ 3 անգամ պակաս ձայնով: Կարեն Կարապետյանի վարկանիշը եղել է 60 տոկոս, իսկ Գագիկ Ծառուկյանինը՝ մոտ 20:

Հարցումն իրականացվել է 5500 մարդու շրջանակում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սյունիքի նախկին մարզպետը պետբյուջեին վճարել է 172.4 մլն դրամ և հայտնվել խոշոր հարկատուների ցանկում

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկի 391-րդ հորիզոնականում հայտնվել է Վահե Հակոբյանի անունը

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

ՀՀ տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել. ՍԱՊԾ

Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ