Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանցիների 72.2%-ը բավարարված է իր կյանքով

Վերադարձ լուրերի բաժին

01:58 , 21 Դեկտեմբեր 2019

«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի հարցումների համաձայն հայաստանցիների 72.2%-ը բավարարված է իր կյանքով: Այդ մասին հայտնել է «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Ասացեք խնդրեմ ընդհանուր առմամբ բավարարվա՞ծ եք արդյոք Ձեր կյանքով» հարցին «Լիովին բավարարված եմ» պատասխանն է տվել հարցվածների 20.7%-ը, 51.5%-ը նշել է, որ ավելի շուտ բավարարված է, իսկ 10.5%-ն էլ նշել է, որ ընդհանրապես բավարարված չէ»,- նշեց Նավասարդյանը: Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1 517 քաղաքացի:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: