Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանցիների 15%-ն է ցանկանում աշխատել հարկայինում. ինչո՞ւ են ցանկանում և ինչո՞ւ՝ ոչ

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 09 Ապրիլ 2018

Որպես հարկային տեսուչ աշխատել ցանկացողները շատ չեն, ընդամենը 15 տոկոս: Հարցվածների 81 տոկոսը մերժել են այդ գաղափարը: Այս մասին են վկայում է հարկային բարեփոխումների ընկալումների հետազոտության արդյունքները, որն անցկացվել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» կազմակերպության կողմից (ֆինանսավորումը՝ Deloitte-ի կողմից)։

Հարցումն անցկացվել է 2016թ. օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում։ Ընդ որում, 2013թ. իրականացված հարցման արդյունքների համեմատ, երեք տարի հետո հարկային տեսուչ աշխատել ցանկացողների տեսակարար կշիռը 19 տոկոսից իջել է 15 տոկոսի:

harkayin1

Հարկային մարմնում աշխատել ցանկացողների զգալի մասը հետամուտ է եղել պարզապես աշխատանքի կամ ազդեցիկ ու հնարավորություններ ընձեռող, եկամտաբեր զբաղմունքի, մի մասն էլ նպատակ են ունեցել աշխատել հարկային մարմնում “արդարացի աշխատելու, համակարգը օգտակար դարձնելու և ի նպաստ ժողովրդի աշխատելու” համար: «Նվիրված» մարդկանց այդ խումբը, փաստորեն, կազմում է հարցվածների 4 տոկոսը կամ հարկային մարմնում աշխատել ցանկացողների 23 տոկոսը:

Նրանք, ովքեր չէին ուզենա աշխատել հարկային մարմնում, իբրև պատճառ մատնանշել են ինչպես իրենց հատուկ հմտությունների ու գիտելիքի անբավարար մակարդակը, աշխատանքի անհետաքրքիր լինելն ու բարդությունը, այնպես էլ անհարգելի աշխատանքը և համակարգի անարդարությունը:

harkayin2

Բացի վերը նշված «նվիրված» մարդկանց խմբի, կա նաև խոստումնալից ինտելեկտուալների մի խումբ, ում գրավում է աշխատանքի հետաքրքիր լինելը (15 տոկոս): Հետագա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս հաշվետվությունում քննարկվող բոլոր հիմնական հարցերում հարկային տեսուչ աշխատել ցանկացող անձանց պատասխանները՝ հարկերի վճարելու պատրաստակամության, օրինական կարգով աշխատող վաճառողների հետ գործ ունենալու և այլ հարցերում ցույց են տվել միջինից բարձր մեծություններ։

harkayin3

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

Կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ

Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստը (լուսանկարներ)

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

Տնային տնտեսությունների կշիռը ՀՆԱ-ում նվազել է

2017 թվականի ՀՆԱ-ի 90.3%-ն ապահովել են վերջնական սպառման ծախսերը, որը գումարային առումով կազմում է մոտ 5.04 տրլն դրամ