Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանցիներին առաջարկում են Լուսնի վրա տարածքներ գնել. կատա՞կ, թե՞ իրականություն

Վերադարձ լուրերի բաժին

23:20 , 25 Մարտ 2018

«Ձեռք բերեք հողատարածք լուսնի վրա»։ Ֆեսբուքում նման առաջարկով է հանդես գալիս վերջերս գրանցված  «Հայաստանում Լուսնի Դեսպանություն» (Lunar Embassy Armenia) կոչվող էջը։ Այս գրառումն, ի դեպ, ֆեյսբուքում առաջխաղացվում է վճարովի գովազդով, և մեծ թվով մարդիկ են մեկնաբանություններ գրել։

Շատերին ի սկզբանե թվացել է, որ դա կատակ է և կատակով էլ մեկնաբանել են՝ հարցնելով, օրինակ, թե Լուսնի վրա ջերմոց կառուցելու համար հարմար տարածք կա՞ և այլն։ Սակայն էջի պատասխանատուները պատասխանում են, որ դա կատակ չէ։  Լուսնի վրայի տարածքները վաճառվում են 1 ակրը (0.4 հա) 24 990 դրամ գնով՝ առաջին գնորդների համար: «Փաթեթն իր մեջ ներառում է Լուսնի վրա հողատարածքի սեփականաշնորհման վկայական, Լուսնային Սահմանադրություն և քարտեզ` տեղանքի մասին նշումով»,- նշում են նրանք:

Ի՞նչ է սա իրականում, լո՞ւրջ է, թե՞ կատակ։ Ոչ կատակ է, ոչ է շատ լուրջ։

Լուսնի վրա տարածքները վաղուց են վաճառվում՝ նշված քարտեզներով և վկայականներով։ Դրանք բավականին ընդունված են՝ որպես ռոպենտիկ նվերներ, սակայն իրավական որևէ ուժ չունեն։ Այո, գնորդին տրվում է վկայական, որտեղ քարտեզի վրա նշվում է նրա հողակտորն, ու այդ հողակտորն իրոք այլ մարդու չի կարող վաճառվել։ Սակայնն դա չի նշանակում, որ գնորդը կարող է վարձավճար պահանջել կամ թույլ չտալ, որ, օրինակ, NASA-ն այդտեղ կայան կառուցի։ Այն պարզ պատճառով, որ ՄԱԿ-ի արձանագրություններով՝ տիեզերական տարածությունը (այդ թվում Լուսինը) սեփականաշնորհման ենթակա չէ որևէ երկրի կողմից։

Իսկ ինչպե՞ս է այդ դեպքում իրականացվում Լուսնի տարածքի վաճառքի բիզնեսը։

Լուսնային տարածքների վաճառքով զբաղվում է Լուսնի դեսպանություն կոչվող միջազգային կազմակերպությունը (Հայաստանում Լուսնի Դեսպանությունը, ըստ ամենայնի, դրա մասնաճյուղն է)։ Ամեն ինչ սկսվել է 1980 թվականին։ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բնակիչ Դեննիս Հոուփը մի օր նայելով գիշերային երկնքին՝ սևեռվեց այն մտքի վրա, որ տիեզերական օբյեկտները ոչ ոքի չեն պատկանում։ Ըստ մեկնաբանության, օրենքը երկրներին և ընկերություններին արգելում է սեփականաշնորհել դրանք, սակայն անհատների համար, ըստ նրա, նման արգելք չկա։

Նա փորձեց գրանցել իր անունով տիեզերական օբյեկտները։ Սկզբում մերժվեց, հետո դատարանը բավարարեց նրա պահանջը։ Հոուփը ինքն իրեն հռչակեց Արեգակնային ամբողջ համակարգի բոլոր օբյեկտների սեփականատեր՝ բացի երկրից և Արեգակից։

 

Իսկ հետո, ինչպես կռահեցիք, սկսեց տարածքներ վաճառել։ Wikipedia-ի տվյալներով՝ այս պահի դրությամբ Հոուփից Լուսնի վրա տարածքներ են գնել 4 մլն մարդ՝ աշխարհի 180 երկրներից։ Գնորդների թվում են նաև հայտնի մարդիկ, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմմի Քարտերը, Ռոնալդ Ռեյգանն ու Ջորջ Բուշը, երաժշտության, կինոյի, սպորտի և այլ բնագավառների աստղեր՝ Ջորջ Լուկաս, Միք Ջագեր, Ջոն Տրավոլտա, Թում Կրուզ, Ռոնալդո և այլք։

Լուսնի վրա տարածքներ են գնել անգամ NASA-ի, Ռուսաստանի և այլ երկրների տիեզերագնացները։

Թե Հայաստանից ո՞վ է այս ընթացքում Լուսնի վրա տարածք գնել  «Հայաստանում Լուսնի Դեսպանությունից», պարզ չէ։ Նշենք միայն, որ տվյալ ֆեյսբուքյան էջի պատասխանատուն (երը) աչքի է ընկնում հումորի սուր զգացումով, ինչը երևում է տարբեր մեկնաբանություններից տրված պատասխաններից։ Իսկ դա, ինչ խոսք, դրական ազդեցություն ունի գնորդների տրամադրությունների վրա։

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: