Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում Armphone սմարթֆոնների արտադրությունը զրոյացել է, Armtab պլանշետները՝ վեցապատկվել

Վերադարձ լուրերի բաժին

09:34 , 05 Սեպտեմբեր 2018

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին բջջային հեռախոս չի արտադրվել։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 330 հատ հեռախոս։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցից։

Նշենք, որ Հայաստանում բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվում է մեկ ընկերություն՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը (Technology and Science Dynamics) և խոսքը այս ընկերության կողմից արտադրվող Armphone սմարթֆոնների մասին է։ Հայկական առաջին Արմֆոն (Armphone) սմարթֆոնները ընկերությունը ՀՀ սպառողին պաշտոնապես ներկայացրեց 2016 հունիսի 6-ին։

Փոխարենը՝ պլանշետների արտադրությունն ավելացել է 6.6 անգամ։ Նախորդ տարվա հուլիսին արտադրված 55 պլանշետների դիմաց՝ այս տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 364 հատ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86.5 մլն ԱՄՆ դոլար:

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ

Ինքնասպասարկման գոտիները հագեցած են cash-in բանկոմատներով և վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ իրականացնել ավելի քան 300 ծառայությունների դիմաց:

Համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը՝ ռազմավարություն

Զառիթափի փողոցներն ամռանը կլուսավորեն 21:00-ից մինչև 01:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր: