Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում 5G չկա

Վերադարձ լուրերի բաժին

18:59 , 25 Մայիս 2020

Հայաստանի հեռահաղորդակցության երեք օպերատորները՝ Վիվա-ՄՏՍ-ը, Յուքոմը և Բիայնը, տարածել են հաղորդագրություն, որում անդրադարձել են 5G ցանցի հետ կապված դավադրապաշտական տեսություններին և շրջանառվող լուրերին: b4b.am-ը ներկայացնում է օպերատորների համատեղ հայտարարությունն ամբողջությամբ:

«Ստիպված ենք արձանագրել, որ վերջին շրջանում նկատվում է շարժական կապի և մասնավորապես՝ 5G ցանցի վերաբերյալ դավադրապաշտական, հակագիտական, իրականությանը չհամապատասխանող նյութերի ակտիվ շրջանառություն:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի հանրապետությունում առկա են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցեր, որոնցից յուրաքանչյուրի համար Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շարժական կապի օպերատորներին հատկացվել են հաճախականությունների համապատասխան շերտեր: Այս տեղեկատվությունը բաց է ու հասանելի: Վերազինման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցերում:

Միևնույն ժամանակ, Հայաստանի շարժական կապի ներքոստորագրյալ երեք օպերատորները, որոնք գործում են ՀՀ օրենսդրության և պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված համապատասխան լիցենզիաների շրջանակներում, հորդորում են զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող, չճշտված, գիտականորեն չհիմնավորված, քաղաքացիների շրջանում անհարկի տագնապ առաջացնող տեղեկատվության, ինչպես նաև՝ օպերատոր-ընկերությունների գույքին սպառնալիք ներկայացնող սադրիչ հայտարարությունների տարածումից: Համավարակով պայմանավորված իրավիճակում երեք օպերատորներն անում են առավելագույնը, որպեսզի հայաստանյան բաժանորդները մշտապես կապի մեջ մնան աշխարհի տարբեր երկրներում բնակվող իրենց մտերիմների, գործընկերների և կարևոր մարդկանց հետ, կարողանան առցանց աշխատել, կրթվել և, մնալով տանը, կանխել վարակի տարածումը։ Սպառնալիք ու սադրանք պարունակող հայտարարությունների հետագա տարածման դեպքում Հայաստանի շարժական կապի օպերատոր ընկերություններն ստիպված կլինեն դիմել իրավապահ մարմիններին: Շնորհակալություն ըմբռնման համար:

«Յուքոմ» ՓԲԸ, Beeline Հայաստան, Վիվա-ՄՏՍ»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արցախի ուղղությամբ ռոումինգը կէժանանա անորոշ ժամանակով

Հայաստանի օպերատորների միասնական որոշումը:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»: