Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում 1.2 միլիոն դոլարի ներդրումով կհիմնվի սննդային հավելումների արտադրություն

Վերադարձ լուրերի բաժին

18:41 , 09 Հոկտեմբեր 2018

Բիզնես Արմենիայի աջակցությամբ կանադական «Ատլասֆարմասյութիքալ» ընկերությունը 1.2 միլիոն դոլարի ներդրումով Հայաստանում կհիմնի սննդային հավելումների արտադրություն։ Այս մասին համագործակցության հուշագիրը ստորագրվել է ընկերության տնօրեն Գիրո Ջեբենյանի և Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի միջև։

Փաստաթղթով նախատեսվում է, որ «Ատլասֆարմասյութիքալ» ընկերությունը Հայաստանում կհիմնի դեղորայքային միջոցների որակին և նշանակությանը մոտեցող սննդային հավելումների ՝սննդորայքի արտադրության և կլինիկական ուսումնասիրության հետազոտական կենտրո։ Նախատեսվում է, որ ներդրումային ծրագիրը կմեկնարկի 2019թ. սկզբին, կստեղծվի շուրջ 30 աշխատատեղ։ Ընկերության մասնագետներն արդեն դիտարկում են մի քանի արտադրական տարածքներ, այդ թվում՝ մարզերում։

«Մեր թիմն ամենօրյա աշխատանքով խթանում է և ուրախ ենք, որ գործարար պայմանավորվածություններն աստիճանաբար փաստաթղթերի ու ներդրումների են վերածվում։ Կոնկրետ այս ներդրումն էլ Բիզնես Արմենիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ Կանադայի արտագնա գործարար առաքելության արդյունք է»,-նշել է Բիզնես Արմենիայի Գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Կլինիկական հետազոտությունների արդյունքում փորձված բուսական բժշկության արտադրանքը՝ բուսական դեղամիջոցներ, բնական հիմքով պրեպարատներ, կսպառվի տեղական շուկայում և կարտահանվի ԵԱՏՄ երկրներ»,- նշել է «Ատլասֆարմասյութիքալ» ընկերությանտնօրեն Գիրո Ջեբենյանը։

«Անցած տարի «Ատլասֆարմասյութիքալը» ձեռքբերեց«Քյուֆարմ» ընկերությունը, ընդարձակեցհետազոտականբաժինը։ Ներկայում արտադրում են սննդային հավելումներ, բուսական միջոցներ, պրոբիոտիկներ, որոնք հիվանդությունների կանխարգելման կամ բուժման համար են»,-նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

100 մլն դրամ՝ ծխելու դեմ պայքարելու համար

Ծխելու դեմ պայքարի և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրով հաջորդ տարի նախատեսվում է պետական միջոցներից ուղղել 100 մլն դրամ:

Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ազատվի հարկերից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարն այցելել է սիրիահայերի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Կրկին Ամուլսարի մասին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը Հայաստանին կոչ է արել հարգել ստորագրված պայմանագրերը

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը երեկ ԱՄՆ դեսպանությունում հանդիպել է լրագրողների հետ